ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵԼՈՒՅԹՈՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

02.06.2022 11:08
3424

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել մայիսի 30-ից հունիսի 1-ը Ռոթերդամում տեղի ունեցած՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովում, ապաեւ կուսակցության համագումարի լիագումար նիստում:

Դիմելով հազարից ավելի պատվիրակներին, եվրոպացի առաջնորդներին, ԶԼՄ-ների եւ միջազգային հանրության անդամներին, Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի ներքին, տարածաշրջանային եւ միջազգային ընթացիկ մարտահրավերները ու դրանց վերաբերյալ եվրոպական կառույցների հակասական հետագիծը: Նա անդրադարձել է Ուկրաինայի լայնածավալ ողբերգությանը, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռնարկած 44-օրյա զավթողական պատերազմի ծանր հետեւանքներին եւ հետպատերազմական սրացումներին, որոնք շարունակաբար գեներացվում են Ադրբեջանի կողմից, ինչպեսեւ մատնանշել է վերջին ժամանակներս Հայաստանում ժողովրդավարության ցավալի հետընթացը։

Նիստերին զուգընթաց Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ եւ տեղեկատվության փոխանակումներ է ունեցել երկարամյա գործընկերների հետ, այդ թվում՝ մեկ գործող նախագահի, երկու վարչապետի, երեք արտգործնախարարի, ընդդիմադիր ու կուսակցական մի շարք առաջնորդների հետ, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարների, անդամների ու ԵԺԿ նորընտիր նախագահ Մանֆրեդ Վեբերի հետ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համագումարում ներկայացնում էր պարոն Արմեն Աշոտյանը։

https://hraparak.am/

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12