Թրամփի ուղուն կամ «Զանգեզուրի միջանցքին» (ներկայացված տեսքով) համաձայն չեն Իրանն ու Ռուսաստանը 

17.12.2025 10:33
1125

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ։

Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին՝ այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար, Թեհրանում Հայաստանի դեսպանին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Վելայաթին:

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը հայտարարել է, որ Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն եւ զգուշանում է անվտանգության սպառնալիքներից։ Փոխանցում է  IRNA-ն։

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականի խոսքով՝ այդ միջանցքը կարող էր ապահովել ՆԱՏՕ-ի ներկայությունն Իրանի հյուսիսում, ինչն անվտանգության լուրջ ռիսկեր կստեղծեր Իրանի հյուսիսային շրջանների եւ Ռուսաստանի հարավի համար։ Նա հավելել է, որ «Թրամփի պլանը», ըստ էության, նույն նախագիծն է, միայն փոփոխված անվանումով, և ներկայումս իրականացվում է ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մտնելու միջոցով։

***

«Առանց Ռուսաստանի [մասնակցության] գործընկերները չեն կարողանա [գործարկել] «Թրամփի ուղին»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Կալուգինը։

«Ըստ էության գործ ունենք մի երթուղու հետ, որը Եռակողմ [ռուս-հայ-ադրբեջանական] աշխատանքային խմբի կողմից համաձայնեցված հատվածն է։ Բացի այդ, «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, Հայաստանի երկաթուղային ենթակառույցների կառավարման կոնցեսիոն իրավունք ունի։ «Թրամփի ուղին» հիմնականում անցնելու է մեր սահմանապահների պատասխանատվության գոտով։ Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության գործոնը։ Ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի գործընկերները չեն կարող», - նշել է Կալուգինը՝ հավելելով, սակայն, որ Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ 2021-2023 թվականներին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները «շարունակում են արդիական մնալ»։

Անդրադառնալով Հարավային Կովկասում Արևմուտքի որդեգրած քաղաքականությանը Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այն «խառնակիչ» է որակել։

«Արևմուտքն իր «առանց կանոնների խաղի» շրջանակներում ակտիվացրել է ապակառուցողական ջանքերը։ Նրանք փորձում են խառնակչություն սերմանել Հարավային Կովկասում, սեպ խրել տարածաշրջանի պետությունների և Ռուսաստանի միջև։ Նրանց գլխավոր նպատակը Ռուսաստանին վնասելը, ևս մեկ տարածաշրջան հակառուսական ծրագրերի մեջ ներքաշելն է», - հայտարարել է Կալուգինը՝ հիշեցնելով, որ շաբաթներ առաջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Հայաստանին կոչ էր արել միանալ հակառուսական պատժամիջոցների կոալիցիային։

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22