Խոսք հրաժեշտի․ Էդիկ Հակոբյան

05.11.2025 15:39
6627

Ծննդյան 90-րդ տարեդարձի օրը՝ նոյեմբերի 5-ին, երկրային կյանքին հրաժեշտ տվեց պատմության ճանաչված մասնագետ և մտավորական Էդիկ Հակոբյանը։ Ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Նախ միջին-մասնագիտական կրթություն է ստացել, այնուհետև 1962-68 թթ․ սովորել և ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։

Նրա աշխատանքային գործունեությունն անցել է մանկավարժության ոլորտում, նախ՝ թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ պատմության և հասարակագիտության ուսուցիչ, ապա՝ 1970-1991 թթ․, աշխատել է թիվ 10 դպրոցում՝ հիմնադիր տնօրեն, այնուհետև դասավանդել է թիվ 3 միջնակարգ դպրոցում, Կապանի արվեստի պետական քոլեջում՝ պատմության և տնտեսագիտական առարկաների դասախոս։

Տարիներ ի վեր Էդիկ Հակոբյանը մանկավարժական փորձն ու մասնագիտական գիտելիքները փոխանցել է մատաղ սերնդին, սկսնակ մանկավարժներին, ձևավորել նրանց աշխարհայացքը, ընդլայնել մտահորիզոնը։

Շրջապատում վստահություն և հարգանք վայելող անձնավորություն էր։

Պարգևատրվել է պատվոգրերով, հուշամեդալներով, վարում էր հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն։

Ամուսնացած էր, ունի երեք զավակ։

Հոգեհանգիստը՝ «Փյունիկ» սգո սրահում՝ նոյեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ից, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 7-ին, նույն տեղից՝ ժամը 12-ին։ Էդիկ Հակոբյանի աճյունը կամփոփվի Բաղաբուրջ գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22