Կապանի երաժշտական միջազգային 3-րդ փառատոնի մեկնարկը․ օր առաջին

05.07.2025 12:11
836

Երրորդ տարին անընդմեջ փառատոնը մեկնարկում է նույն օրը՝ հուլիսի 4-ին, Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում, որ լեփ-լեցուն էր հանդիսատեսներով։ Այս անգամ ևս այն միավորել է միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ-կատարողների, որոնց մի մասն առաջին անգամ պիտի հանդես գա կապանյան բեմում։

Ամենօրյա համերգներին զուգահեռ՝ փառատոնի ծրագրի շրջանակում, կանցկացվեն վարպետության դասեր՝ 50-ից ավելի պատանի երաժիշտների համար։

Բացի դրանից՝ փառատոնի կազմակերպիչները Կապան են բերել տասնյակ թանկարժեք գործիքներ, որոնք նվիրելու են քաղաքի մանկական արվեստի և երաժշտական դպրոցներին։

Բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ով կարևորեց այն հանգամանքը, որ տասը օրից ավելի Կապանը դառնալու է հանրապետության երաժշտական մայրաքաղաք։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն իր խոսքում փաստեց այն հանգամանքը, որ անցած երկու տարվանից հետո փառատոնը հաստատել է իր կենսունակությունը և Կապանի մշակութային օրացույցում հաստատուն տեղ գրավել։  Երախտագիտություն հայտնելով փառատոնի հովանավորներին՝ նա արժանին մատուցեց բելգիաբնակ մեր հայրենակից, թավջութակահար Սևակ Ավանեսյանին՝ փառատոնի կազմակերպչին։

Համերգային ծրագիրը մեկնարկեց առաջին անգամ Հայաստանում հանդես եկող թավջութակահար Ֆրանցիսկո Վիլլայի ելույթով, ով հնչեցրեց Գասպար Կասադոյի «Սոլո սյուիտ» ստեղծագործությունը։

Հաջորդիվ հնչեց Մոցարտ՝ երաժշտական քառյակի կողմից՝ Նարեկ Ավագյան (ֆլեյտա), Կարեն Շահգալդյան (ջութակ), Անդրեյ Գրիդչուկ (ալտ), Աստղիկ Սիրանոսյան (թավջութակ)։

Ռախմանինովի «Վոկալիզ» ստեղծագործությունը հանդիսատեսին ներկայացրին կապանցիների համար արդեն սիրելի դարձած Անդրեյ Գրիդչուկը (ալտ) և Աննա Սարկիսովան (դաշնամուր)։

Երկացանկում ընդգրկված էր նաև հայ կոմպոզիտորի ստեղծագործություն՝ Արամ Խաչատրյան՝  ադաջիո «Սպարտակ» բալետից։

Առաջին անգամ կապանյան բեմում հանդես եկող երգչուհի Ռուզան Մանթաշյանը կատարեց Վիոլետայի արիան Վերդիի «Տրավիատա» օպերայից և Լաուրետայի արիան Պուչչինիի «Ջանի Սկիկի» օպերայից։ Երգչուհին կատարեց նաև Ռախմանինովի «Не пой красавица при мне» ռոմանսը։ Համերգային ծրագիրը եզրափակվեց թմբկահարների վիրտուոզ կատարումով։

Փառատոնի աջակից «Կարաս գինու» գործարանը դահլիճի ճեմասրահում կազմակերպել էր գինու հյուրասիրություն, ներկաները հնարավորություն ունեցան համտեսել «Կարասի» արտադրած գինիները և մեկը մյուսին շնորհավորել փառատոնի բացման առթիվ։

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40