«Չաարատ Կապանը» ձեռնամուխ է եղել Շմավոն Մովսիսյանի անվան թանգարանի նորոգմանը

05.02.2020 16:25
1320

Մեկ տարուց քիչ ավելի է, ինչ Կապանի լեռնահարստացման կոմբինատը հանդիսանում է բրիտանական  «Չաարատ Գոլդ  ինթերնեշնլ Լիմիթեդ» ընկերության միավոր։ Եվ ի սկզբանե «Չաարատ Կապանը» ձեռնամուխ է եղել մարզկենտրոնի եւ ազդակիր համայնքների  հիմնախնդիրների լուծմանը։ Մասնավորապես անցած տարվա նոյեմբերին ավարտին հասցվեց «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի «Կանանց կոնսուլտացիա»  բաժանմունքի հիմնանորոգումը։ Բուժանձնակազմի համար ստեղծվեցին բարենպաստ պայմաններ այցելուներին սպասարկելու համար։  Փետրվարի 1-ից նույն հարմարավետ պայմաններում սկսեցին աշխատել պոլիկլինիկայի վիրաբուժության եւ ուրոլոգիայի բաժանմունքների բուժանձնակազմերը։

Շաբաթներ առաջ կոմբինատի ենթակառուցվածքների ծառայությունների  նախագծման եւ շինարարության բաժնի շինարարական տեղամասի մարդիկ սկսել են  Շմավոն Մովսիսյանի անվան պատմության  թանգարանի 101 քառակուսի մետր մակերեսով երկու ցուցասրահի հիմնանորոգումը։ Վերջին անգամ թանգարանում նորոգումներ իրականացվել էին 2014 թվականին, եւ ավելորդ իրերը  տեղավորել էին այդ երկու  հարկաբաժնում, որոնք փաստորեն  ծառայում էին որպես խորդանոց։ Որոշ ժամանակ անց դրանք կծառայեն  իրենց բուն նպատակին։ Այդ առումով թանգարանի տնօրեն Արմեն Գեւորգյանը, ով թանգարանը ղեկավարում է 2013 թվականից,  ասում է. «Մեր քաղաքի նորագույն  պատմությունը սերտորեն շաղկապված է կոմբինատի գործունեության հետ, հարմար գտանք, որ այդ երկու ցուցասրահը նվիրենք կոմբինատի անցած ճանապարհին, նաեւ ձեր թերթի միջոցով ուզում եմ դիմել կապանցիներին, եթե իրենց մոտ ունեն կոմբինատի վերաբերյալ արխիվային նյութեր, լուսանկարներ, ձեռնարկության հնագույն աշխատակիցներին առնչվող անձնական իրեր, հանձնեն թանգարանին, մենք դա սիրով կցուցադրենք։  Ի դեպ, նորոգվող ցուցասրահներից մեկի պատին  կոմբինատի համայնապատկերով որմնանկարն է, որ ստեղծել է գեղանկարիչ Լեռնիկ Առաքելյանը։

Ինչպես տեղեկացանք, շինարարական աշխատանքները կավարտվեն ապրիլին։ Նորոգվելը կնորոգվի, բայց ի՞նչ երաշխիք, որ այդպիսին կմնա։  Թանգարանը տեղավորված է Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 24 շենքի  առաջին հարկում։  Մեկ անգամ չէ, որ վերին հարկերի  անբարեխիղճ  բնակիչների մեղքով խցանվել են շենքի կոյուղու խողովակները, եւ կեղտաջրերն իրենց սեւ գործն են արել` միաժամանակ վնասելով ցուցանմուշները։ Ոչ մի նորոգում սպասված արդյունքը չի տա, եթե սրբորեն  չպահպանվի արվածը։ Այս դեպքում եւս սա լուրջ խորհրդածության նյութ է բնակիչների համար։

Տասնամյակներ ի վեր նման վիճակում էր Կապանի երկրագիտական թանգարանը, որ տեղավորված է Շահումյան փողոցի թիվ 22 շենքի առաջին հարկում։ Բարեբախտաբար, մի քանի տարի առաջ մշակութային այդ օջախը տեղավորվեց հիմնանորոգված երկհարկանի շեենքում։ Իսկ Կապանի պատմության թանգարանը հիմնավորապես հաստատվել է վերոհիշյալ շենքի առաջին հարկում, ինչը չի բացառում ջրային նոր «գրոհի» ենթարկվելը։

 

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24