0։2. Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիայի ընտրանուն

12.10.2023 22:05
689

Եվրո-2024-ի ընտրական հանդիպումը Լատվիայի հավաքականի հետ ՀՀ–ի հավաքականի համար շատ կարևոր նշանակություն ուներ։ Միայն հաղթանակն էր մեր թիմին տեսական հնարավորություն տալիս պայքարելու խմբում երկրորդ տեղ գրավելու ու Գերմանիայում կայանալիք եզրափակիչ փուլիին մասնակցելու համար։

Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում Եվրո-2024-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականը 0։2 հաշվով պարտվեց Լատվիայի հավաքականին։

Խաղի մեկնարկում մի փոքր ավելի ակտիվ էին Լատվիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Սպասելի էր, որ տանտերերը, որոնք մինչ այս հանդիպումը միավորներ չունեին, պետք է ձգտեին արագ հասնել հաջողության։ Բայց Հայաստանի հավաքականին էլ այս մրցավեճում միայն հաղթանակ էր հարկավոր։

Խաղ աստիճանաբար հավասարվեց, բայց լարվածությունը գնալով բարձրանում էր։ Եղավ դրվագ,երբ մեկ րոպեի ընթացքում երկու կողմերն էլ կարող էին բացել հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո Նաիր Տիկնիզյանը փրկեց մեր թիմին` գնդակը հանելով անպաշտպան դարպասից, իսկ մի քանի ակնթարթ անց Տիգրան Բարսեղյանը շատ լավ դիրքից մի փոքր շեղ հարվածեց։

Երկկողմանի բաց ֆուտբոլ ընթացավ, որը, ցավոք, հաջողություն բերեց մրցակցին, ու խաղի 39-րդ րոպեին Լատվիայի հավաքականի ավագ Յանիս Իկաունիեկսը առաջ մղեց իր թիմին։

Առաջին կեսն ավարտվեց մրցակցի նվազագության առավելության պայմաններում, ընդ որում` մեր հավաքականը ոչ մի դիպուկ հարված դեռ չէր կատարել։

Ընդմիջումից հետո` 52-րդ րոպեին, կարծես թե մեր թիմի համար շատ լավ պայմաններ առաջ եկան խաղի ընթացքը բեկելու համար։ Մարցիս Օշսը ստացավ երկրորդ դեղին քարտը, ու դաշտի տերերը մնացին տասը ֆուտբոլիստով։ Մեր հավաքականը տիրեց նախաձեռնությանը, ստեղծեց վտանգավոր պահեր, բայց գնդակը հայտնվեց մեր դարպասում։

Անկյունայինի իրացումից հետո լատվիացիները կրկնապատկեցին իրենց առավելությունը։

Պետրակովը խաղադաշտ դուրս բերեց մեր թիմի հարձակման բոլոր ֆուտբոլիստներին։ Սակայն մեր հավաքականին չհաջողվեց խուսափել պարտությունից։ Այս պարտությունից հետո արդեն դժվար է պատկերացնել, որ մեր թիմը կկարողանա խմբում երկրորդ տեղը զբաղեցնել, քանի որ մենք մրցակցի հարկի տակ դեռ մրցելու ենք Խորվաթիայի ընտրանու հետ։

Եվրո-2024-ի խմբային ընտրական հերթական հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 11-ին։

Այդ օրը Երևանում մեր հավաքականը հյուրընկալելու է Ուելսի ընտրանուն։ Իսկ հոկտեմբերի 17-ին Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ընկերական խաղ է անցկացնելու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40