103 տարի առաջ՝ Սարդարապատի հերոսամարտում, ծնվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը (երեք փաստաթուղթ այդ օրերից)

26.05.2021 11:58
3645

Հովհաննես Թումանյան

Մեր սերունդը էն սերունդն է, որ դեռ երեկ ազատ Հայաստան էր երազում:

Ազատ Հայաստան էին երազում ռուսահայը, տաճկահայը, պարսկահայը եւ բոլոր հեռավոր գաղութները:

Ազատ Հայաստան էին երազում հայ ժողովրդի բոլոր խավերը, առանց սեռի ու հասակի խտրության:

Ի՞նչ ասես, որ չէր տա գրեթե ամեն մի հայ, միայն թե աչքով տեսներ ազատ Հայաստանը:

Ու հանկարծ…

Արդեն իրականություն է երեկվա մեծ երազը. ազատ է Հայաստանը, ամբողջ աշխարհի կողմից ճանաչված ինքնուրույն հանրապետություն է նա, իր եռագույն դրոշակով կանգնած է մյուս պետությունների շարքում:

 

 

Գեներալ Մովսես Սիլիկյանի կոչը հայ ժողովրդին

Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու։

Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ` մոռնալով իր անձնականը, հանուն Մեծ գործի՝ հայրենիքի փրկության եւ իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պետք Է գործ դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարվածելու համար։

Մենք չէինք ուզում կռվել. հանուն խաղաղության ու հաշտության, պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով. նա, ըստ երեւույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը։ Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ։ Գուցե, հաջողվի մեզ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը։

Իսկ որ մենք կարող ենք պաշտպանվել, այդ ցույց տվին վերջին կռիվները մեր ճակատում, ուր մեզանից թվով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր հերոսական գրոհի առաջ։

Հարկավոր է մի ճիգ եւս, եւ թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթայթել իրենց օրվա ապրուստը։

Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու։ Մինչեւ հիսուն տարեկան ունեցող բոլոր տղամարդիկ պարտավոր են զենքի տակ գալու. ես պահանջում եմ ամենքից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանության համար։

Հայուհինե՛ր, հիշեցե՛ք հինգերորդ դարու փափկասուն տիկնանց, որոնք ոգեւորեցին իրենց ամուսիններին դեպի Մեծ գործը, անմահ Վարդանի կռիվների ժամանակ. հետեւեցե՛ք նրանց օրինակին. եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնակոխ լինի, խրախուսեցե՛ք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գալուց։ Հավաքեցե՛ք ռազմամթերք, հաց, հագուստ եւ ուրիշ մթերքներ…

Ես խորապես համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք չի մնա, եւ երկու֊երեք օրվա ընթացքում կկազմակերպվի մի այնպիսի քաջարի զորաբանակ, որին կհաջողվի վռնդել թշնամուն հայրենի հողի սահմաններից եւ ապահովել հայ ժողովրդի գոյությունը։

Հանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության,

Հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտության՝

Ոտքի՛ կանգնեցեք։ Դեպի՛ սրբազան պատերազմ։

Բոլոր զենքի ընդունակ տղամարդիկ պարտավոր են ներկայանալ Երեւանում զոր. Բեժանբեգին, իսկ բոլոր հավաքված մթերքները պետք է հանձնել տեղական Ազգ. խորհուրդներին:

 

24 մայիսի 1918 թ.

 

Կաթողիկոս Գեւորգ Ե Տփղիսեցու խոսքը Սարդարապատի հերոսամարտի օրերին

- Ա՜զգ հայոց, թուրքը` մեր բանական հոտի դարավոր թշնամին, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս Է Արարատյան երկրի վրա։ Թուրքը կոտորած ու ավեր փռելով գալիս Է, եւ մեր զորապետներն Էլ ուրիշ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղելը։ Նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր աթոռ Էջմիածինը, մեր սրբարանները, հայ ժողովուրդը, հայրենի երկրի վերջին կտորը։ Առաջարկում են լքել այս բոլորը եւ սեփական կյանքը փրկել Բյուրականում կամ ուրիշ անմատչելի որեւէ լեռնածերպի վրա։ Ո՛չ եւ ո՛չ, հազա՜ր անգամ ոչ։ Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդված Մայր աթոռը։ Ես չեմ հեռանա հայոց առաքելական եկեղեցու օջախից։ Եթե հայոց զինվորությունն ու ինքը՝ հայ ժողովուրդը, չեն կարողանա թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չեն լինի փրկելու մեր սրբությունները, ապա թող ես նահատակվեմ հենց այստե՛ղ, շեմի վրա՛ Մայր աթոռի, որի գահակալի պատիվն ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխոսությամբ  եւ  Աստծո  ողորմածությամբ։

Թուրքը չի կշտացել մեր ժողովրդի արեւմտյան կեսով, հիմա էլ այս մի կեսի վրա է եկել անհագուրդ ու մոլեգնած:

Եվ եթե այստեղ էլ հաղթեց, դա կլինի ստույգ վերջը մեր ազգային գոյության։ Մի՞թե մենք չպիտի կարողանանք պահպանել մեր օջախի կրակը, մեր հավատի ջահը, մեր ազգային գոյի հիմքերը։ Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ եւ ոչ թե ողորմելի զեռունի պես ոսոխի առաջ սողալով։ Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջության օրինակներով, ներկված են նահատակների   արյամբ։   Դրանով  չի   սպառվել   մեր   արյունը,   եւ  չի կորսվել քաջությունը մեր շարքերից։ Դարեր շարունակ հայոց ազգն այսպես է ապրել՝ իր ինքնության համար պայքարելով, իր վաղվա համար այսօր մեռնելով։ Եվ որովհետեւ ով գաղափարի հետ է մեռնում, մեռնում է որպես հատիկը ցորյանի, ապա հատիկի մահով նոր կյանքեր են ծնվում վաղ թե ուշ։ Դրա համար է, որ զանգվածային մահերով ու կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չի ունեցել եւ երբեք էլ չպետք է ունենա վերջին վերջակետ։ Ուրեմն էլ ինչո՞ւ դավենք ապրելու եւ գոյատեւելու մեր ազգային կերպին։ Ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որ գալիս է անդրարաքսյան իր թեթեւ հաջողություններով հղփացած եւ մեր արյան վերջին կաթիլին  ծարավի…

 

 

 

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00