18-20 տարեկաններն էին, որ առաջին հարվածը վերցրին իրենց վրա

15.04.2016 15:42
2970

Կապանցի երկրապահները պատերազմի վերսկսման առաջին ժամերից շտապեցին միանալ ժամկետային զինծառայողներին, նրանց եւս, ինչպես Սյունիքի երկրապահներին, բաժին հասավ պահպանելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածը՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում: Կապանցի երկրապահները հերթապահությունից հետո հանգստանում էին Մատաղիսում, գտնվում էին, ինչպես ասում են, ռեզերվում: Պատեհ առիթ կայացավ ճեպազրույց ունենալ երկրապահ կամավորների միության Կապանի մասնաճյուղի նախագահ Մանվել Օհանյանի հետ:


- Նախ՝ ուզում ենք իմանալ տղաների տրամադրությունը:

- Մարտական, ոչ ոք իր կամքին հակառակ այստեղ չի եկել, մարդիկ կամավոր եկել են եւ միանշանակ ամեն ինչի պատրաստ են: Առաջին օրը, երբ տեղ հասանք, բարձրացանք մարտական դիրքեր: Իրադրությունը շատ բարդ էր, տղաները կատարում էին տեղի հրամանատարների հանձնարարությունները, ցուցումները: Այդ օրն էլ մարտական գործողությունների մեջ մտանք Թալիշի դիրքերում: Ցավոք սրտի, ունեցանք երկու զոհ՝ Գագիկ Փարսադանյան, Արմեն Գասպարյան, չորս վիրավոր, երեքն այժմ բուժում են ստանում Երեւանում: Հիմա ռեզերվում ենք…

- Թալիշի դիրքերում ձեզ հետ ժամկետային զինծառայողներ կայի՞ն:

- Իհարկե: Նրանց ուզում եմ ամենադրական բնութագրումները տալ: 18-20 տարեկանները պատերազմին իսկապես պատրաստ, կռվելու ունակ զինվորներ են: Փառք ու պատիվ նրանց, նրանք պահեցին հողը:

- Մենք տեղեկացանք, որ երկու օր առաջ (զրույցը կայացել է ապրիլի 13-ին, խմբ.) իբր եկել են ձեզ փոխարինելու, նոր հերթափոխը հասե՞լ է ձեզ մոտ, թե՞ ուրիշ առաքելություն է կատարում:

- Դեռեւս ամեն ինչ չէ, որ կարգավորված է, հերթափոխը Ստեփանակերտում է, սպասողական վիճակում է, առայժմ նրանք հագուստ, զենք չեն ստացել:

- Կապանում մի տարածված խոսակցություն կա առ այն, որ Թալիշի մարտական գործողություններից հետո, երբ արդեն գտնվում էիք Մատաղիսում, ճանապարհվել եք դեպի Կապան, բայց Ստեփանակերտ հասնելուց հետո ձեզ հետ են տվել:

- Ինչ-որ թյուրիմացություն եղել է, բայց շտկվել է, չհամաձայնեցված բան էր դա, որ հարթվեց եւ ոչ մի բանի չխանգարեց: Մեզ էլ շնորհակալություն են հայտնել թե՛ մարտական դիրքում, թե՛ 6-րդ պաշտպանական թեւի շտաբում:

- Կարելի՞ է ենթադրել, որ փոխհամաձայնության խնդիրներով էր դա պայմանավորված:

- Միայն փոխհամաձայնության խնդիր է եղել, ուրիշ ոչինչ:

- Դուք նշեցիք, որ առաջին օրը մարտական դիրքերում էիք եւ մարտական գործողությունների մասնակցեցիք: Մտավախություն չկա՞ր, որ 20-25 տարի զենք չբռնած երկրապահի համար դժվար կլիներ մարտական առաջադրանք կատարելը:

- Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը լայնածավալ գրոհ ձեռնարկեց, մտածում ես միայն սահման պահելու մասին, ամեն ինչ ինքնաբերաբար ստացվում է, քանզի հայրենիքի շահերից դուրս այլ բան քեզ չի հետաքրքրում: Առավել եւս, որ մտածելու ժամանակ չունեինք:

- Այսպիսի մի բան էլ շրջանառության մեջ դրվեց, թե իբր կռվողներին հատկացված ինքնաձիգերը բուլղարական են, ուսումնական են: Դուք զենքի հետ կապված խնդիր ունեի՞ք:

- Զենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք ունեցել, զենքը բարձրորակ էր, եւ կարողանում էինք մեր խնդիրը կատարել:

- Եթե ձեր ջոկատը երկար պահեն այստեղ, տղաները չե՞ն ձանձրանա:

- Այստեղ տարիքով մարդիկ էլ կան, առողջական խնդիր ունեցողներ էլ: Հինգ հոգի բժշկական հսկողության տակ է: Նրանք հոգատարության կարիք ունեն, մյուսները կարող են մնալ:

- Ի՞նչ կփոխանցեիք թիկունքում գտնվողներին:

- Հանգիստ լինել, ավելորդ խուճապի չմատնվել, չհավատալ ստահոդ լուրերին: Սահմանը հուսալիորեն պաշտպանվում է, եւ, ամենակարեւորը, գոհ ու շնորհակալ ենք աջակցության համար:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38