Պատգամավորը ժամանակավորապես դադարեցնում է իշխանության ներկայացուցչին վիրավորելը քրեականացնելու նախագծի շրջանառությունը

13.06.2019 21:37
1012

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը շրջանառությունից ժամանակավորապես հանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին իր աղմուկ հանած նախագիծը, որով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով: Այս մասին Խաչատրյանն ասաց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում։

Այս նախագծի շուրջ երեկվանից բուռն քննադատություններ են ծավավում, ընդհուպ՝ կարծիքներ են պտտվում, թե այսպես է դրվում դիկտատուրայի հիմքը։ Նման քննարկումների առիթն այն է, որ նախագծով առաջարկվում է իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Նախագծով առաջարկվում է նաեւ իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Այսինքն՝ օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլեւ` իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: Խաչատրյանի կարծիքով՝ օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու «Ոստիկանության մասին» օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված` ոստիկանության ծառայողի, ինչպես նաեւ իշխանության այլ ներկայացուցիչների իրավական ապահովության երաշխիքների լիարժեք իրացումը:

Եւ քանի որ, ըստ պատգամավորի, բացի բռնությունից եւ դրա սպառնալիքից, հնարավոր են իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ գործողություններ եւս, օրինակ` արգելքներ տեղադրելը` ոստիկանության տրանսպորտային միջոցների եւ վերակարգերի տեղաշարժը սահմանափակելու նպատակով, ոստիկանության տրանսպորտային միջոցի անվադողերը վնասելը, որեւէ իրից բռնվելը` ձերբակալումից խուսափելու համար, ձերբակալող ոստիկանի բռնվածքից ուժով ազատվելը, նրա համազգեստից բռնելը, քաշքշելը, ձերբակալվող այլ անձին ոստիկանի «ձեռքից փախցնելը» եւ այլն: Հաշվի առնելով, որ այսպիսի գործողություններն իրենցից ավելի բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում, քան պարզապես օրինական պահանջին չենթարկվելը, առաջարկվում է այդ գործողությունների համար էլ սահմանել քրեական պատասխանատվություն:

Արմեն Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ հանրության որոշակի հատված սխալ է հասկացել նախագծի էությունը եւ մարդկանց հունից հանել է «իշխանության ներկայացուցիչ» բառը։

Պատգամավորը հստակեցրեց, որ նախագիծը վերաբերում է միայն ծառայողական պարտականությունները կատարողներին հրապարակայնորեն եւ հասցեագրված վիրավորելուն։ Խոսքը իշխանության այն ներկայացուցիչների մասին է, որոնց կարգադրիչ լիազորությունները բացի իրենց ենթականերից տարածվում են նաեւ երրորդ անձանց վրա՝ գործադիրի, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ, ՃՈ, հարկային ծառայողներ, անվտանգության ծառայողներ եւ այլք:

«Հիմա ես հարց եմ տալիս․ կարելի՞ է արդյոք վիրավորել այն պաշտոնյային, որն իր ծառայողական պարտականություններն է կատարում, կարելի՞ է արդյոք խոչընդոտել նրա պարտականությունների կատարումը։ Այստեղ բոլորը կարդացել են իշխանության ներկայացուցիչ, եւ այդ իշխանություն բառն է հուներից հանում, սակայն այսօր ունենք ոստիկան, որին պատվիրակել ենք մեզ պաշտպանելու, մեր իրավունքները պաշտպանելու, եթե տվել ենք այդ լիազորությունը, ինչո՞ւ նրան չպիտի պաշտպանենք նաեւ այդ լիազորությույնները կատարելու ընթացքում»,-պարզաբանեց պատգամավորը՝ նշելով, որ կյանքում հակաիրավական նմանատիպ արարքներն օրեցօր ավելանում են․

«Դա պայմանավորված չէ վերջին մեկ տարով, կամ երկու տարով, դա երկար պատմություն է։ Ի վերջո մի քանի տարիների ընթացքում այդ հակաօրինական արարքները շատանում են, ավելանում են, օրենքի առումով մենք համապատասխան կարգավորումներ չունենք։ Ցանկացած արարք, որը հանրային վտանգավորություն է ներկայացնում, պետք է ունենա համապատասխան իրավակարգավորումներ՝ այդ արարքները զսպելու եւ գնահատականներ տալու։ Սակայն մենք նման իրավակարգավորումներ չունենք, ինչը անբարենպաստ իրավիճակ է ստեղծում ընդհանրապես պետական կառավարման համար»։

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ, ինչպես հեղափոխության օրերին, եթե ցուցարարը փորձում է բերման չենթարկվել, կամ հանգամանքների բերումով՝ ստիպված կամ մտածված հրում է ոստիկանին, բարիկադներ է դնում ոստիկանական մեքենայի առջեւ, պետք է պատասխանատվությա՞ն ենթարկվի, նախագծի հեղինակը պարզաբանեց, որ այս հոդվածը կապ չունի այդ կարգավորումների հետ, ոստիկանության ծառայողին կամ իշխանության ներկայացուցչին կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կամ նրա հասցեին սպառնալիք հնչեցնելու մասով այլ հոդվածներ կան։

Արմեն Խաչատրյանը կոնկրետ օրինակով փորձեց բացատրել․ «Երբ ոստիկանը դեպքի վայրում ձերբակալում է հանցագործին կամ կասկածյալին, ուժ է կիրառում եւ պետք է կիրառի, եւ այդ պահին մեկ այլ անձ ոստիկանի ձեռքից «խլում է» այդ անձին, կամ փչացնում է ոստիկանական մեքենան, կամ պատ են շարում, որպեսզի ոստիկանությունը չմտնի այդ տարածք, նման խոչընդոտներն այսօր կարգավորում չունեն։ Այսօր եթե մեկը ոստիկանի վրա, ներողություն, թքի, կարգավորում չկա, իսկ, օրինակ, Գերմանիայում նման դեպքի համար տասը տարվա ազատազրկման են դատապարտել»,- նկատեց նախագծի հեղինակը։

Պատգամավորը մեկնաբանեց, որ նախագիծն այսօր եւեթ ժամանակավորապես կհանի շրջանառությունից, քանի որ իր համար հանրային արձագանքը շատ կարեւոր է։ Արմեն Խաչատրյանը հավաստիացրեց, որ նախագծի վերաբերյալ կրկին քննարկումներ կանեն, կլրացնեն բացերը, կփորձեն ավելի մատչելի բացատրել եւ ըստ այդմ կորոշեն դրա հետագա ընթացքը։

armtimes.com

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40