20-ամյա «Սյունյաց երկիրը». կարծիքներ, շնորհավորանքներ...

27.06.2023 10:21
905

Էդվարդ Միլիտոնյան, բանաստեղծ, նկարիչ, Հայաստանի գրողների միության նախագահ

2003 թ. սեպտեմբերն էր, պատրաստվում էր նոր-նոր լույս աշխարհ եկող «Սյունյաց երկրի» անդրանիկ համարը: Ես խմբագրակազմին ուղարկեցի իմ շնորհավորանքի խոսքը՝ մասնավորապես նշելով. «Սյունիքը մեր երկրի հարավ-արևելյան դարպասն է, Սյունիք-Զանգեզուրը՝ մեր անկախ պետության լինելիության գրավականը: Ուստի և թերթը պիտի նպաստի երկրամասի բարգավաճմանն ու հզորացմանը...»:

Հիմա, երբ հետադարձ հայացք եմ ձգում, տեսնում եմ՝ «Սյունյաց երկիրը» 20 տարի շարունակ ապրել ու գործել է հենց այդ հավատամքով:

Այսօր երիցս կարող ենք փաստել՝ «Սյունյաց երկիր» թերթը Սյունիքի բաբախող զարկերակն է:

«Սյունյաց երկիրը» Սյունիքի վերջին 20 տարվա, նաև մեր օրերի թերթային պատկերն է, ճշմարիտ և բազմակողմանի արտացոլանքը:

Գնահատելի է, որ խմբագրակազմը կարողանում է հետևողականորեն ներկայացնել Սյունիքի առջև ծառացած գլխավոր խնդիրները: Եվ այդպես՝ տարիներ շարունակ…

Հաճելի է նկատել՝ թերթը մաս է դարձել մեր գրական ընթացքի: Հատուկ համարներ՝ նվիրված հայոց մեծանուն գրողներին (հատկապես ծագումով սյունեցի գրողներին), գրական էջեր, ժամանակակից գրականության շուրջ քննարկումներ, իսկ վերջին երեք տարում՝ նաև եռամսյա մշակութային հանդես: Ընդ որում՝ մշակութային հանդեսներից մեկը նվիրված էր Սյունիքի մերօրյա գրողներին:

Շնորհավորում եմ թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին, խմբագրակազմին, բոլոր սյունեցիներին՝ «Սյունյաց երկրի» 20-ամյակի կապակցությամբ:

Ցանկանում եմ, որ «Սյունյաց երկիրը» այսուհետ ևս նույն ոգով, նույն ջանադրությամբ շարունակի արարումի երթը մեր շատ հարազատ Սյունյաց աշխարհում:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40