26-ամյա մի երիտասարդը այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել է մոտ 15 միլիոն դրամի վարկեր

30.09.2026 10:07
124

Սեպտեմբերի սկզբին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թվականից մինչ օրս, չարաշահելով մարդկանց վստահությունը, շուրջ 15 անձից վերցրել է բջջային հեռախոսները, նրանց անվամբ ձևակերպել վարկեր և ստացած ընդհանուր մոտ 15 միլիոն դրամն օգտագործել անձնական կարիքների համար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է արարքը։ Պարզվել է նաև, որ խարդախության զոհ դարձածների մեծ մասն անգամ տեղյակ չէր, որ իր անունով ձևակերպված վարկ կա։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։ Խարդախության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։

Կավարտի Սուրբ Գևորգ եկեղեցին, որ պայթեցրել են 1965-ին ու հավասարեցրել հողին. փրկվել է միայն զանգակատան խաչը

30.09.2026 12:09

«ԵԽԽՎ զեկույցը հաստատում է մեր բարձրացրած խնդիրների լրջությունը»․ ԲՀԿ հայտարարությունը

30.09.2026 12:07

Ադրբեջանի փոխվարչապետը կոչ է արել Իրանին ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում

30.09.2026 12:05

Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևանում քննարկել է TRIPP-ը և դրա տարածաշրջանային նշանակությունը

30.09.2026 12:04

Կոմիտաս վարդապետը մեկնաբանվում է նորովի

30.09.2026 11:54

ՀԱՄԼԵՏԱՎԱՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՅԼԵՎՍ ԱՍՖԱԼՏԱՊԱՏ Է

30.09.2026 11:03

Նոր հակամարտության վերսկսումն ավելի հավանական է. Axios

30.09.2026 11:01

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը

30.09.2026 10:19

26-ամյա մի երիտասարդը այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել է մոտ 15 միլիոն դրամի վարկեր

30.09.2026 10:07

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ամերիկացի գործիչները անդրադարձել են Հայոց Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելությանը

29.09.2026 23:52

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

29.09.2026 19:05

ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին բառացիորեն կոչ է անում «վերջ դնել ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումներին․ Ռոբերտ Ամստերդամ

29.09.2026 16:50