Կոմիտաս վարդապետը մեկնաբանվում է նորովի

30.09.2026 11:54
294

Այս անգամ Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճի բեմահարթակում երկու երաժշտական կոլեկտիվ էր՝ Կամերական երաժշտության ազգային կենտրոնի Երևանի պետական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան) և Dialog Project երաժշտական խումբը։ Նրանք հանդիսատեսին ներկայացան համատեղ նախագծով, որ կոչվում է «Լսելով Կոմիտաս, միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը»։

Մեկուկես ժամ հնչեց Կոմիտաս՝ ջազային մեկնաբանությամբ։ Ըստ ամենայնի՝ դա մի փորձ էր՝ երաժշտական մշակումների միջոցով նորովի ներկայացնել Կոմիտասի երաժշտությունը՝ միավորել հայկական ավանդական երաժշտության ինքնատիպ հնչերանգը և ջազի ժամանակակից լեզուն։ Մնում է ներկայացնել «Dialog Project»-ը (շեփորահար՝ Տիգրան Սուչյան, թավջութակահար՝ Մարիա Արիստակեսյան, հարվածային գործիքներ՝ Գրիգոր Դավթյան, դաշնամուր՝ Էլեն Պողոսյան)։

Պատեհ առիթը չպիտի բաց թողնել՝ լսելու Կոմիտասի հոգեթով երաժշտությունը։

Սակայն ցավալի է, որ մեծ երգահանին նվիրված համերգն անցավ կիսադատարկ դահլիճում։ Իսկ կասկածելի երաժշտախմբերի ելույթներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։ Սա է մեր օրերի դառը ճշմարտությունը։

Ծրագիրն իրականցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Մարզերի մշակութային զարգացման ծրագրի» շրջանակում։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40