Կայացավ «Կապան համայնքի ղեկավարի գավաթ» համաքաղաքային կրոսավազքի մրցաշարը

28.04.2023 18:50
1123

Այսօր՝ ապրիլի 28–ին, Կապան քաղաքում կայացավ «Կապան համայնքի ղեկավարի գավաթ» համաքաղաքային կրոսավազքի մրցաշարը, որին իրենց մասնակցությունն էին բերել համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտները։

Մրցումներն անց են կացվել երկու տարիքային խմբով՝ անհատական և թիմային հաշվարկով։

1000 մետր վազքատարածությունում, անհատական մրցապայքարում աղջիկներից առաջինը Լիլիթ Հարությունյանն էր /թիվ 5 հիմնական դպրոց/, տղաներից՝ Արամ Հարությունյանը /թիվ 3 միջնակարգ դպրոց/:

2000 մետր վազքատարածությունում աղջիկներից լավագույնը Լիանա Մարտիրոսյանն էր /թիվ 9 ավագ դպրոց/, տղաներից՝ Արթուր Համբարձումյանը /թիվ 9 ավագ դպրոց/։

Երկու տարիքային խմբերում թիմային հաշվարկում առաջին տեղ են զբաղեցրել և համայնքի ղեկավարի հատուկ մրցանակին արժանացել Կապանի թիվ 3 միջնակարգ և թիվ 9 ավագ դպրոցները։ Հատուկ մրցանակը իրենից ենթադրում է նվեր ընտրելու ազատ հնարավորություն՝ ըստ հաղթող դպրոցների կարիքների։

Մրցաշարի ավարտին, անհատական և թիմային հաշվարկով մրցանակակիրները և հաղթողները համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կողմից պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով, գավաթներով, պատվոգրերով և խրախուսվել նվերներով։

Մրցումները անց են կացվել Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիայի և Կապանի համայնքապետարանի համատեղ ուժերով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40