27 տարին լրացած և պարտադիր զինծառայությունից խուսափածները կարող են ծառայել 1 ամիս՝ պետբյուջե վճարելով ոչ թե 10, այլ 8 մլն դրամ. նախագիծ

15.01.2024 19:13
788

Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները: Նրանք 18 տարեկանում զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության: Սակայն մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքում այդ քաղաքացիները շարունակում են մնալ հետախուզման մեջ, քրեական հետապնդման տակ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումար կամ առանց զինվորական ծառայություն անցնելու պետական բյուջե վճարելով համապատասխան գումար: Նշված բոլոր դեպքերում քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից:

Հայկ Սարգսյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացվել են տասնյակ առաջարկներ, այդ թվում` տեխնիկական բնույթի: Զեկուցողը նշեց, որ Կառավարությունը դրանցից հավանության է արժանացրել նաև իր առաջարկը, ըստ որի՝ 27 տարի լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 8 միլիոն դրամ՝ նախկին 10 միլիոնի փոխարեն: Ըստ Հայկ Սարգսյանի՝ փոփոխությունը կնպաստի օրենքից օգտվել ցանկացող հավանական շահառուների թվի ավելացմանը:

Հայկ Սարգսյանը նաև նշեց, որ առաջարկներից ընդունվել է նաև մի դրույթ, որին անձամբ հակված չէ, այն է՝ օրենքից կարող են օգտվել նաև 27 տարին լրացածները:

Նախագծի քննարկումը կշարունակվի վաղը՝ հունվարի 16-ին մեկնարկող նիստին:

1lurer.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22