3 զինվորի մահ՝ 18 օրում. պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար. Իրավապաշտպան

03.07.2024 15:55
758

ՊՆ-ն այսօր հաղորդել է հերթական զինծառայողի մահվան գույժը։

«Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանը 21 տարեկան էր, տան ավագ որդին, հայր չուներ։ 3 զինվորի մահ՝ 18 օրում։ Ոչ մի փոփոխություն բանակում, զինվորները շարունակում են կյանքից զրկվել խաղաղ պայմաններում։

Մոտ մեկ շաբաթ առաջ մահացած զինծառայող Դավիթ Ներսիսյանը, ըստ ՊՆ-ի հաղորդագրության, մահացել է 20 րոպեի ընթացքում։ Շարքում կանգնած ինքնազգացողությունը վատացել է և 20 րոպե հետո մահացել։ Խայտառակ հաղորդագրություն։

ՊՆ-ն սուրբ է և արդար, հատկապես Պապիկյանի օրերում։ Զոհվածների ընտանիքներին ստիպում են լռել զինկոմիսարիատների խիստ հսկողության ներքո, իսկ եթե մեկը ձայն հանի վարչապետի և Պնախարարի մակարդակով՝ հրապարակային մեղադրանք, սպառնալիք է իջեցվում  ընտանիքի հասցեին։ Հիշեք ձնաբուքից մահացած զինվորի դեպքը։

Դեռ զինվորին հողին չհանձնած՝ ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ Ազգային ժողովի ամբիոնից։ Ոչ պատասխանատվություն, ոչ էլ սովորական մարդկային կարեկցանք։

Պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար»,- Facebook-ում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

telegram sharing button

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12