5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

18.08.2026 17:42
308

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանում, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Նախադպրոցական կրթության չափորոշիչն ամբողջությամբ ներդրվել է

Արաքսիա Սվաջյանն առաջին հերթին անդրադարձել է նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրմանը՝ նշելով, որ գործընթացն ավարտական փուլ է մտել։ Չափորոշիչն արդեն ամբողջությամբ ներդրվել է մանկապարտեզներում, իսկ համապատասխան աշխատանքներն իրականացվել են նաև դպրոցներին կից նախակրթարաններում և նախադպրոցական կրթական գործունեություն իրականացնող այլ հաստատություններում։

Նախարարի տեղակալի խոսքով՝ ներդրման ընթացքում ստացված հետադարձ կապի հիման վրա չափորոշչում նաև որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես՝ հստակեցվել են կարողունակությունների ձևակերպումները՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները, վերանայվել են վերջնարդյունքները և զարգացման միջավայրին ներկայացվող պահանջները։

Անդրադարձ է կատարվել նաև տարատարիք խմբերի համար նախատեսված ծրագրերին։ Մշակվել են առանձին ծրագրեր, որոնք առաջիկայում հասանելի կլինեն հաստատություններին և հնարավորություն կտան առավել արդյունավետ կազմակերպելու տարատարիք խմբերի կրթական գործընթացը։

Արաքսիա Սվաջյանը կարևորել է նախադպրոցական կրթության դերի նկատմամբ հանրային ընկալման փոփոխությունը՝ ընդգծելով, որ մանկապարտեզն առաջին հերթին կրթական միջավայր է, որտեղ ձևավորվում են երեխայի հետագա ուսումնառության համար անհրաժեշտ կարողություններն ու հմտությունները։

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Կառավարության հաջորդ ծրագրի համար որպես թիրախ նախատեսվում է սահմանել 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության պարտադիր լինելը։ Մինչ այդ նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նախադպրոցական կրթության լիարժեք հասանելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս բնակավայրերում։

Արաքսիա Սվաջյանը շեշտել է նախադպրոցական կրթության կարևորությունը երեխայի հետագա ուսումնառության տեսանկյունից՝ նշելով, որ նախադպրոցական կրթություն ստացած երեխաներն ավելի հեշտ են հարմարվում դպրոցական միջավայրին և ավելի մեծ հաջողություններ են ունենում առաջադիմության առումով:

Ընդլայնվել է նախակրթարան հաճախելու տարիքային շեմը

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններին։

Կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է նախակրթարան հաճախելու տարիքային շեմին։ Եթե նախկին կարգավորմամբ նախակրթարան կարող էին հաճախել միայն 5-6 տարեկան երեխաները, ապա այժմ այդ հնարավորությունը նախատեսված է 4-6 տարեկանների համար։ Այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական ծառայություն հասանելի չէ, մանկապարտեզ չկա, տարիքային շեմը սահմանվել է 3-6 տարեկանը։

Փոփոխության նպատակը նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության մեծացումն ու ծառայությունների հասանելիության ապահովումն է։

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը

28.10.2026 11:15

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան

28.10.2026 10:49