9-րդ դասարանի քննության արդյունքները բողոքարկել է մոտ 860 աշակերտ. որոշ դեպքերում ուսուցիչները գնահատել են սեփական ճաշակից ելնելով

06.06.2019 17:54
1273

Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 2-ին հրապարակել է 9-րդ դասարանի հայոց լեզու առարկայի կենտրոնացված քննության գնահատականները: Ըստ այդմ հայոց լեզվի քննություն հանձնել է 31 021 սովորող: Նրանցից 1 686-ը կամ 5.4 %-ը ստացել է անբավարար գնահատական: 19-20 միավոր ստացել է 152 աշակերտ կամ քննություն հանձնածների 0.5 %-ը: Միջին միավորը կազմել է 12.16:

 

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջնական արդյունքները հայտնի կլինեն հունիսի 10-ին: Քննության արդյունքները բողոքարկել է մոտ 860 աշակերտ, ընդ որում բողոքարկել են ոչ միայն անբավարար գնահատական ստացած աշակետները, այլ նաև նվազագույնի շեմը հաղթահարածները՝ գնահատականը բարձրացնելու ակնկալիքով. «Դիմումների ընդունման ժամկետը ավարտվել է, հիմա ստուգում են գրավորները։ Հիմնական բողոքները կապված են շարադրության հատվածի հետ, հնարավոր է գրավորների ստուգման արդյունքում ընդհանուր գնահատական փոխվի»։

 

Հարցին՝ հնարավոր է գանգատարկման արդյունքում գնահատականը իջեցվի՝ Գրիգորյանը պատասխանեց, որ սովորաբար նման բան չի լինիում. «Եթե գնահատականը չի բարձրացվում, չի իջեցվում էլ, եթե ինչ որ մեխանիկական սխալ լինի միավորների գումարման հետ կապված, այդ դեպքում հնարավոր է բայց որպես կանոն խուսափում են դա անել»։

Գրիգորյանի խոսքով շարադրանքի հատվածը մեծապես կախված է եղել ուսուցիչների ճաշակից. «Շարադրանքի հատվածը ստուգել են ուսուցիչներ և բնականաբար սուբյեկտիվ մոտեցում կա՝ օրինակ ալիքավոր ընդգծված բառեր կան և գնահատականը իջեցված է, եթե օրինակ այդ հատվածում տվյալ ուսուցիչը ուրիշ բառ կօգտագործեր, այդ պատճառով ցածր է գնահատել, այսինքն շարադրության հատվածը մեծապես կախված է ուսուցիչների ճաշակից, նախասիրություններից։ Շատերը նաև խուսափել են առավելագույն գնահատականը նշել, կարծում եմ կանխելու համար ասենք այն, որ հնարավոր է 20 միավորը ստուգեն և այդ դեպքում իրենց նշանակած գնահատականը ստուգվի»։  

Հնարավոր է ԳԹԿ-ն դիմի նախարարություն՝ քննատոմսում շարադրության հատվածը հանելու առաջարկությամբ։

Հիշեցնենք, որ կենտրոնացված քննություն հանձնած աշակերտները նույնպես երկու անգամ վերահանձնելու հնարավորություն կստանան: Այս անգամ արդեն յուրաքանչյուրը իր դպրոցում:

 armdaily.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08