Ադոնցների քարեղեն վերադարձը

31.10.2013 16:11
2410

Սիսիանի Կարեն Դեմիրճյանի անվան զբոսայգում այսուհետ կզգացվի Մուշեղ եւ Հրանտ Ադոնցների քարեղեն ներկայությունը: Նախաձեռնության հեղինակ` Մուշեղ Ադոնցի որդի Ռոլանդ Ադոնցի համոզմամբ` Բռնակոթ գյուղի Ադոնցների հզոր գերդաստանից սերող այս գիտնականներն իրենց օրինակով շատ բան ունեն սովորեցնելու սերունդներին. «Հայրենասիրությունը, աշխատանքին նվիրվելը, գիտությանը ծառայելն այն կարեւոր հատկանիշներն են, որ այսօր շատ պետք են մեր երիտասարդներին»:

Մուշեղ Ադոնցն իր զգալի ներդրումն է ունեցել հայ տնտեսագիտական մտքի զարգացման ոլորտում: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորը 1959-61թթ. եղել է ՀԿԿ կենտկոմի քարտուղար, 1966թ. մինչեւ կյանքի վերջը` 1994 թվականը վարել է ՀՀ տնտեսագիտության եւ պլանավորման ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

Ակադեմիկոս Հրանտ Ադոնցն ականավոր էներգետիկ էր: 1963-78-ին եղել է էներգետիկայի հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը, 1956-ից մինչեւ կյանքի վերջը դասավանդել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, երկար տարիներ եղել ամբիոնի վարիչ:

Հոկտեմբերի 19-ի հանդիսավոր արարողության ժամանակ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ սիսիանցին մեծարել ու գնահատել գիտի իր արժանավոր համերկրացիներին: «Այսօր բոլորս ոգեւորությամբ ենք ընդունում մեր հայրենակիցների վերադարձը ծննդավայր: Սրանով մենք, շնորհիվ Ռ.Ադոնցի նախաձեռնության, նաեւ Հ.Սահյանի պատգամն ենք կատարում. մեծերին բացակա չենք դնում»:

ԳԱԱ թղթակից անդամ, սիսիանյան արմատներ ունեցող Գրիշա Ղարիբյանը նախ ընդգծեց աշխարհահռչակ գիտնական Նիկողայոս Ադոնցի մեծությունը, հետո ավելացրեց. «Ադոնց գիտնականներից յուրաքանչյուրն իր մտավոր ուժով կարող էր բարձրացնել ցանկացած երկրի պատիվ: Ն.Ադոնցը համաշխարհային մեծության գիտնական էր, սակայն ըստ արժանվույն չի գնահատվել: Վերջերս համալսարանը հրատարակեց նրա վեցհատորյակը. նոր է պատմագրությունը հասկանում, թե ինչ հարուստ ժառանգությունից է զրկված եղել: Ինչ վերաբերում է Հրանտ եւ Մուշեղ Ադոնցներին, երկուսն էլ իրենց բնագավառների մեծ գիտնականներ էին, մեծ մտավորականներ, մեծ մարդիկ»:

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը հիշատակեց Դավիթ Բեկի մերձավոր զինակից Տեր Ավետիսին, ով Ադոնցների նախապապն է եղել: Նրա համոզմամբ` յուրաքանչյուր ազգ բնութագրվում է իր երախտավորներով: Այդ երախտավորներից են Ադոնցները, ովքեր սիսիանցիներին հպարտանալու իրավունք են տալիս:

Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Լեւոն Աղեկյանը հպարտանում է, որ հնարավորություն է ունեցել երկու տարի աշխատել Հրանտ Ադոնցի հետ: Նրա խոսքով` տաղանդավոր գիտնականը կարողանում էր անգամ կարճ ժամանակահատվածում երիտասարդ կադրերի մեջ գիտական երեւույթների նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: «Այսօրվա էներգետիկայի ինստիտուտում աշխատում են ե՛ւ Հրանտ Տիգրանիչի նախկին ասպիրանտները, ովքեր դարձան գիտությունների թեկնածուներ եւ դոկտորներ, նրա խորհրդին հետեւած ջահել կադրեր, ովքեր այսօր ղեկավարում են Հայաստանի էներգետիկական բնագավառի գիտական հետազոտությունների անցկացումը», – նշեց նա:

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում աշխատած տարիներին Հրանտ Տիգրանիչը ղեկավարել է 15 ասպիրանտի, որից 13-ը գիտության թեկնածուի կոչում է ստացել, իսկ ընդհանրապես նրա օրոք ասպիրանտուրայում սովորել է 50-ից ավելի մարդ», – նշեց Հրանտ Ադոնցի նախկին ասպիրանտ Թելման Ասատրյանը:

«Իմ հայրը` Ադոնց Հրանտը, եւ իմ հորեղբայրը` Ադոնց Մուշեղը, շատ էին սիրում իրար եւ շատ լավ է, որ այդ արձաններն իրար կողքի են դրվել», – նշեց Վալենտինա Ադոնցը:

Քանդակների հեղինակ Գետիկ Բաղդասարյանն ամենայն պատասխանատվությամբ է կերտել իր հայրենակիցների կերպարը: Աշխարհահռչակ գիտնական, պատմաբան, բանասեր ու բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցի ազգակիցների ու հետնորդների կիսանդրիները պիտի յուրահատուկ ասելիք ունենային: «Ժայռերի միջից գլուխներ են դուրս գալիս` հզոր ուղեղներ: Հիմնական իմաստը սա է: Նրանք այն ուժեղ սյուների թվում են, որոնց վրա ազգը հենվում է», – մեկնաբանում է քանդակագործը:

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38