Ադրբեջանական դպրոցների համար նախատեսված դասագրքերում ատելություն և թշնամանք է քարոզվում հայերի նկատմամբ․ Արման Թաթոյան

04.02.2022 15:35
1095

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է ապացույցների վրա հիմնված արտահերթ նոր զեկույց հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության նոր զարգացումների, վտանգների վերաբերյալ։

Ադրբեջանական դպրոցների համար նախատեսված դասագրքերում ատելություն և թշնամանք է քարոզվում հայերի նկատմամբ․ Արման Թաթոյան

«Ադրբեջանական իշխանությունները ատելություն են քարոզում Հայաստանի և հայերի հանդեպ»,- այս մասին ասուլիսի ընթացքում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Վերջինս վստահեցրեց, որ պետական հովանավորությամբ կատարվող ադրբեջանական ատելության քարոզչության քաղաքականությունը հիմնված է երկու հիմնարար հենասյուների վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էթնիկ հիմքով ատելությանն ավելացել է նաև կրոնականը։

«Ադրբեջանական դպրոցների համար նախատեսված դասագրքերում ատելություն և թշնամանք է քարոզվում հայերի նկատմամբ։ Ադրբեջանում ցույց է տրվում իրենց գերակայությունը հայ ժողովրդի հանդեպ: Նրանց իշխանությունները փոխում են նաև եկեղեցիների պատկանելությունը՝ ասելով, որ դրանք ալբանական են»,- նշեց Թաթոյանը:

Նա ներկայացրեց նաև ադրբեջանական այդ քաղաքականության վտանգները այլ երկրների, ինչպես նաև 2 ժողովուրդների միջև աշխարհի տարբեր երկրներում: Թաթոյանը վստահեցրեց, որ  Ադրբեջանական այս ռազմավարությունը վտանգավոր է նաև այլ երկրների համար։

«Պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և մի շարք երկրներում ադրբեջանական և թուրքական խմբերը հարձակվում էին հայերի վրա, նույնիսկ վանդալիզմի էին ենթարկում մի շարք շինություններ, որոնց ապացույցներն անհերքելի են»,- ընդգծեց նա:

Թաթոյանը օրինակներով առանձնացրեց Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների ատելություն տարածող պահվածքը, որոնք գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն դրսևորվում են մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի:

«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ Ֆահիդ Ազիզը ասում է, որ հայերը բացի քաոսից այլ բան չեն կարող ստեղծել, անբարոյական ազգ են։ Սա կոնկրետ ապացույց է, որ Ադրբեջանը նման հայտարարությունները ողջունելի է համարում»,- նշեց նա:

Թաթոյանը անդրադարձ կատարեց նաև  ադրբեջանական կողմի խաղաղասիրական հայտարարություններին՝ վստահեցնելով, որ դրանք շղարշ են արտաքին աշխարհի համար։ 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08