ԱՀԿ ղեկավարը զգուշացրել է կորոնավիրուսի նոր շտամերի պատճառով վարակման մեծ ալիքի մասին

29.12.2021 20:58
3424

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ աշխարհում կորոնավիրուսի նոր՝ «դելտա» և «օմիկրոն» շտամերի ի հայտ գալով հնարավոր է վարակման «նոր դեպքերի ցունամի» առաջանա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում:

Գեբրեյեսուսը նշել է, որ «դելտա» և «օմիկրոն» շտամերի պատճառով վարակման դեպքերը մեծանում են, իսկ դրա հետ՝ ավելանում են հոսպիտալացման ու մահացության դեպքերը: Նա հատկապես մտահոգիչ է անվանել փաստը, որ «օմիկրոն» շտամը շատ ավելի վարակիչ է: «Դա կարող է առաջացնել դեպքերի ցունամի, ինչը ողջ աշխարհում զգալիորեն կուժեղացնի ճնշումը առողջապահական համակարգերի վրա»,- ասել է նա:

Գեբրեյեսուսը նշել է, որ բարելավվել է իրադրությունն աշխարհում պատվաստանյութերի մատակարարման հետ կապված:«Սակայն հարուստ երկրների կողմից բուստերային պատվաստումներին մեծ ուշադրության հատկացումը կրկին կարող է աղքատ երկրների շրջանում պատվաստանյութերի պակասի պատճառ դառնալ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը՝ հորդորելով հարուստ երկրներին ու պատվաստանյութեր արտադրողներին աշխատել միասին՝ հասնելու ամեն երկրի բնակչության 70 տոկոսի պատվաստման նպատակի իրականացմանը:

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21