Ադրբեջանական կողմը 14 ժամ շարունակ Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ մատակարարող խաղաղապահների մեքենաները

29.04.2023 16:17
896

Երեկ մոտ ժամը 21:00-ից մինչև այսօր մոտ 11:10-ը Ադրբեջանի ուժային մարմինները Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին:

Քիչ առաջ, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ: Բեռնատարների մեջ եղել են հիմնականում սննդամթերք և կենցաղային պարագաներ, որոնք սահմանված կարգով բեռնվել են Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու նպատակով:

Փաստորեն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ երեկ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին արդեն բացեիբաց փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները:

Սա վկայում է այն մասին, որ չնայած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և այլ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն ու միջազգային հանրության բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանը օր-օրի խորացնում է Արցախի ժողովրդի շրջափակումը և սրում անվտանգային ու հումանիտար իրավիճակը:

Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр

Մահազդ

17.11.2026 16:13

Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը ուսանողության միջազգային օրվա առթիվ

17.11.2026 15:47

Առանց լիցենզիայի կոսմետոլոգները կպատժվեն․ Ավանեսյան

17.11.2026 15:39

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

17.11.2026 15:27

В России был организован комплекс мероприятий, направленных на укрепление российско-армянского взаимодействия в культурно-гуманитарной сфере

17.11.2026 15:08

Վարչապետին՝ պահանջ․ անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի՝ իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվեն, թե՞ ոչ

17.11.2026 12:17

Շաքիում կնոջ վրա հարձակված Նասիմի Մուսաևին 9 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել

17.11.2026 12:11

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանին. արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով

17.11.2026 11:32

Տեղի է ունեցել բանակցությունների ևս մեկ փուլ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև․ Զելենսկի

17.11.2026 11:26

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2026 11:19

«Շանթ Դաշինքի» թեկնածուների հանդիպումները Բեխում և Արամ Մանուկյան փողոցում

16.11.2026 22:54

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

16.11.2026 17:23