Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը չի կարելի համարել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեկնարկ․ Դավիթ Բաբայան

26.02.2023 18:27
1003

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների նախօրեի հանդիպումը չի կարելի համարել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեկնարկ: Սա քաղաքական չէ։ Սա վերաբերում է ենթակառուցվածքներին, ճանապարհի ապաշրջափակմանը, որն ընթանում էր, և ռուս խաղաղախահները փակման առաջին իսկ օրից այդ բանակցությունները, խորհրդակցությունները վարում էին։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

«Որևէ ձևով սա չի կարելի դիտարկել որպես երկխոսություն քաղաքական հարցերով՝ Արցախի ապագայի շուրջ։

Նման ձևաչափով հանդիպումները կարևոր են, սակայն, դա չի նշանակում, թե որևէ մեկը որևէ կերպ Արցախը կարող է տեսնել Ադրբեջանի կազմում: Դա անհնարին է։ 1988 թվականից ի վեր որևէ մեկն Արցախում չի դիտարկում իրեն ու իր երկիրը Ադրբեջանի կազմում։ Նույնիսկ 1921 թ.-ից ի վեր, մինչև 1988 թիվը, երբ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին, արցախցիները չեն մերվել այդ իրողության հետ։ Եվ հիմա պետք է այնպես անենք, որ պարզապես այս մարդասիրական հարցերը կարգավորվեն։

Անհրաժեշտ է համախմբվել և, իմաստուն քաղաքականություն վարելով, փրկել Արցախը»,-գրել է նա։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40