Ադրբեջանի պահվածքը հետեւանքն է միջազգային հանրության ամորֆ եւ անատամ քաղաքականության

11.07.2023 20:12
2194

Ադրբեջանի պահվածքը հետեւանքն է միջազգային հանրության ամորֆ եւ անատամ քաղաքականության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Գազամատակարարման վերականգնման ժամանակ կային մարդիկ, որոնք ուրախացան, բայց մենք պետք է գիտակցենք՝ ում հետ գործ ունենք եւ նման պարագայում ավելի զգույշ լինենք, որովհետեւ իրենք հենց այնպես ոչինչ չեն անում։ Սա կտտանքի ձեւ է։ Այլ բացատրություն գոյություն չունի։ Իսկ Կարմիր խաչի մուտքի արգելքն ուղղակի պատրվարկ է, քաղաքականություն, որ հետո մաքսակետ տեղադրեն կամ կտտանքի մի ձեւ, բայց սա հետեւանքն է այն բանի, որ ի դեմս միջազգային հանրության մենք ունենք ամորֆ հասկացություն։ Իրենք որեւէ քայլ չեն ձեռնարկում այս սանձարձակ պահվածքը կանխելու համար»,- նշեց Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանից սպասելի է ամեն ինչ։ Իրենք ձգտում են գաղութացնել Արցախը։ Ժամանակն է եկել անկեղծ զրուցելու մի շարք երկրների հետ, եւ պետք է ունենալ Հայաստանի վերջնական դիրքորոշումը։

«Ամեն ինչի կարիքն ունենք, բայց ամենաշատը հայ ժողովրդի հոգատարության։ Արդեն որոշ լրատվամիջոցներում ԼՂ տերմինն է գործարծվում է, ինչը սարսափելի է, բայց մենք պետք է հայ ժողովրդի տեսակետը վերջնական իմանանք, գուցե՝ իրենք են այդպես ուզում։ Ռուսաստանն էլ պետք է հստակ դիրքորոշում հայտնի։ Այդ չարաբաստիկ պայմանագրում կա՞ կետ, որով Ադրբեջանը անցակետ պետք է դնի, եթե ոչ՝ ապա Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները։ Այս հարցը պետք է Կրեմլի մակարդակով լուծվի, դրա համար ենք մենք դիմում ՌԴ նախագահին»,- ընդգծեց նա։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34