Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

08.12.2021 10:43
2339

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 2-3-ը Փարիզում տեղի ունեցած անդամ-պետությունների 16-րդ հանդիպմանը Ադրբեջանը 4 տարով ընտրվել է Կոմիտեի անդամ:

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

Այդ մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից։ 

Կոմիտեն ստեղծվել է 2005 թվականին՝ Հաագայի «Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականին ընդունված երկրորդ արձանագրության 27-րդ հոդվածի հիման վրա, որի առաքելությունն է խթանել Երկրորդ Արձանագրության դրույթների կիրառումը կոնվենցիայի անդամ երկրների համար և ապահովել կոնվենցիայի կատարումը։ Կոմիտեն բաղկացած է 1999 թվականի Երկրորդ Արձանագրության մասնակից տասներկու պետություններից։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի նիստի արձանագրության, 2021-2025 թվականների համար Կոմիտեի անդամներն են լինելու Ադրբեջանը, Ֆինլանդիան, Ճապոնիան, Ուկրաինան, Քաթարը, Էլ-Սալվադորը։ Կոմիտեի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ՝ հերթական նստաշրջանում և անհրաժեշտության դեպքում՝ արտահերթ նիստերում: Կոմիտեի անդամներն ընտրվում են չորս տարի ժամանակով և կարող են անմիջապես վերընտրվել միայն մեկ անգամ՝ 1999 թվականի Երկրորդ Արձանագրության Կողմերի հանդիպումների ժամանակ։

Պետությունը կարող է դառնալ Հաագայի 1999 թվականի երկրորդ Արձանագրության կողմ, միայն եթե վավերացրել է 1954 թվականի կոնվենցիան և հետևաբար Կոմիտեի անդամությունն էլ ուղիղ կերպով առնչվում է Կոնվենցիայի և արձանագրությունների վավերացման փաստի հետ։ Հարկ է ընդգծել, որ թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը սույն արձանագրության անդամ են։

Աշխարհի շուրջ 84 պետությունների թվում, որոնք անդամակցում են Հաագայի երկրորդ աձանագրությանը, սա Ադրբեջանի ոչ առաջին անդամությունն է կոմիտեին։ Ադրբեջանը 2011-2019 թվականներին (2011-2015 և վերընտրվել 2015-2019 թվականների համար) ևս եղել է Կոմիտեի անդամ։ Պետք է ասել, որ Հայաստանը 2013 թվականին ևս դարձել էր Կոմիտեի անդամ, իսկ 2017 թվականին վերընտրվել 2017-2021թթ. ժամանակահատվածի համար»,- նծված է կայքում։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագրի արձագանքը.

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգայնորեն սահմանված առաջնային կառույց, ցույց է տալիս հերթական ակնհայտ հակասությունը իր իսկ կողմից սահմանված սկզբունքների և իրականության միջև։

Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեում Ադրբեջանի 4 տարով ընտրությունը, որպես կոմիտեի անդամի և ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից 1999 թվականին ընդունված «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» երկրորդ արձանագրության կիրարկման պատասխանատուի կարգավիճակն այս դեպքում բազմաթիվ հակասություններ է պարունակում։ Աներկբա է, որ Ադրբեջանը, գոնե երկրորդ արձանագրության ընդունումից ի վեր (1992 թ․), թերևս այն եզակի պետություններից է, որն ամենաշատն է խախտել հենց այդ նույն արձանագրության մի շարք դրույթները։

Արձանագրությունն ընդունվել էր, որպեսզի էլ ավելի կարևորեր զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանությունը, սահմաներ քրեական պատասխանատվություն թե անձնական և թե պետական մակարդակում այն խախտումների հետ կապված, որոնք առնչվում էին պատերազմի ժամանակ կամ օկուպացված տարածքներում մշակութային արժեքների վնասի կամ ոչնչացման հետ, որպեսզի թույլ չտար առանց նախազգուշացման մշակութային կառույցը հարձակման թիրախ դարձնել, որպեսզի կանխեր պատմական ապացույցների ոչնչացումը, վանդալիզմի, կողոպուտի, և թշնամանքի անխտիր բոլոր գործողությունները։

Բայց, ի հեճուկս իրականության, Ադրբեջանը իր կատարած խախտումների դիմաց պատասխանատվության փոխարեն դառնում է կոնվենցիայի կիրարկման համար պատասխանատու և լիազոր ներկայացուցիչ։

1999 թվականի Երկրորդ արձանագրությունն ընդունվել էր, որպեսզի կանխեր պատերազմի ընթացքում Ղազանչեցոցի ռմբակոծումը, օկուպացված տարածքներում մի շարք եկեղեցիների, խաչքարերի, Արցախյան ազատամարտին ու Ցեղասպանությանը նվիրված հուշարձանների ավերումը, մերօրյա արժեքների կորուստը, հայկական քրիստոնեական եկեղեցիների բռնյուրացումը՝ աղվանական և ուդիական հռչակելը և այլն, բայց արիուտես, որ Ադրբեջանը ոչ միայն չկատարեց 1999 թվականի երկրորդ արձանագրության կետերը՝ չնախազգուշացրեց Ղազանչեցոցի վրա հարձակվելուց առաջ, թիրախավորեց այլ մշակութային օբյեկտներ առանց ռազմական անհրաժեշտության սկզբունքը հաշվի առնելու, կեղծեց ու թաքցրեց հայ ինքնության պատմությունը, պատմական գերեզմանոցների վրա նոր ճանապարհներ կառուցեց, խաթարեց քրիստոնեական կառույցների ծիսական գործառույթը, բայցևայնպես նույն այդ դրույթների միջազգային «պաշտպանը» դարձավ»։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34