Ադրբեջանցիներն արդեն կանգնել են Կարմրաքարի մոտ՝ դեպի Շուռնուխ. Դավիթ Բեկի ղեկավարն ասում է՝ հնարավոր է այնտեղ եւս տեղադրեն անցակետ

25.11.2021 11:45
2370

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Դավիթ Բեկ գյուղը ևս տուժել է հայկական ճանապարհներին՝ ադրբեջանական մաքսակետերի և անցակետերի տեղադրումից։ Դեպի Կապան ճանապարհը երկարել է բնակիչների համար տասնյակ կիլոմետրերով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը։

«Դավիթբեկցիների համար խնդիր առաջացնելը այն է, որ պետք է իջնենք Կապան, այլընտրանքային ճանապարհով գնանք Գորիս։ Չենք կարող հին մայրուղով գնալ։ Ճանապարհը երկարել է՝ 22 կմ-ով։ Պետք է իջնենք Սյունիքի սովխոզ, հետո գնանք Գորիս»։

Հարևան Շուռնուխ գյուղ եւս նախկինի նման գնալ չեն կարողանում՝չնայած տեղում տեղակայված ադրբեջանցիների մոտով կարողանում են անցնել, սակայն վտանգ կա, որ շուտով անցակետ են տեղադրելու։ Սա այն հատվածն է, որ երկրի վարչապետն անվանում է «Չայզամի»՝ համարելով դա ադրբեջանական տարածք։

«Էստեղ էլի անցակետ ունեն, չեն տեղադրել դեռ, բայց իրենք են կանգնած Կարմրաքարի հատվածում՝ Չայզամի կոչվող հատվածն է, որ անցնում ես Շուռնուխ։ Մեր մոտից այնտեղ մոտ 11 կմ ճանապարհ է։ Կարող ենք գնալ դեպի Շուռնուխ, կարող ենք նաև՝ ոչ։ Անցակետը դեռ չեն տեղադրել, բայց ադրբեջանցիները կանգնած են»։

Պողոսյանը նշեց, որ մանրամասներ չգիտի, թե երբ նշված հատվածում կտեղադրվի ադրբեջանական անցակետ կամ մաքսակետ։ Դավիթ Բեկից Կապան իջնելու գործող ճանապարհ կա։ Ադրբեջանցիները Սյունիք մարզի Դավիթ Բեկ գյուղից 1-1․5 կմ հեռավորության վրա են։ Ճիշտ է, հիմա գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված խնդիր չունեն, բայց բնակիչները վախենում են։

«Անում ենք գյուղատնտեսական աշխատանքերը։ Այս պահին խնդիր չենք տեսնում, բայց ամեն վայրկյան վտանգավոր է, սադրանքների այս պահին չեն դիմում։ Հողագործական ու անասնապահական աշխատանքները վատ են, ժողովուրդը վախենում է՝ սահմանին մոտ են։ Անասուն չեն կարողանում պահել, ստիպված են լինում վաճառել, ուրիշ որտե՞ղ տանեն»։

Համայնքի ղեկավարը նշեց, որ գյուղում կամ պետք է հողագործությամբ, կամ անասնապահությամբ, կամ էլ դաշտավարությամբ զբաղվեն, բայց վտանգավոր է, ամենակարևորը համարում են սահմանի անվտանգությունը։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը դիմեց լայնածավալ ռազմական գործողությունների, ագրեսիայի հետևանքով հայկական կողմը կորուստներ տվեց։ Հետաքրքրվեցինք, արդյոք գյուղի սահմանն անվտանգ համարո՞ւմ է, ինչին ի պատասխան Պողոսյանը նշեց՝ չգիտեն հետո ինչ կլինի։

«Չեմ կարող պատասխանել, որովհետև ոչ ոք չգիտի՝ մի ժամից ինչ կլինի»։

Նոյեմբերի 10-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանը տեղադրել է մաքսակետ, իսկ հինգ օր անց, նոյեմբերի 15-ին ադրբեջանցիները անցակետ տեղադրեցին՝ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։ Մի շարք գյուղեր ու բնակավայրեր հայտնվել են կիսաշրջափակման մեջ՝ չունենալով գործող բարեկարգ այլընտրանքային ճանապարհներ, սննդի մատակարարման ու բժշկական օգնության պատշաճ տրամադրման հնարավորություն։

Փաստինֆո

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ խոսնակ

25.08.2026 19:43

Ուսումնական տարվա մեկնարկին ՆԳՆ ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ծառայություն

25.08.2026 18:55

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը

25.08.2026 17:00

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

25.08.2026 16:10

Ներքին Հանդի եկեղեցին, որ ադրբեջանական գերության մեջ է

25.08.2026 16:00

Слова и образы: в Русском центре Капана открывали секреты выразительной речи

25.08.2026 14:32

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

25.08.2026 14:20

Էդիկ Մարտիրոսյանը` խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

25.08.2026 12:58

Անվերջ ֆեստիվառվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

25.08.2026 12:13

Սեպտեմբերը երեխայի համար պարզապես արձակուրդի ավարտ չէ. այն հոգեբանական ադապտացիայի պատասխանատու շրջան է և նշանակալի սոցիալական փորձ

25.08.2026 12:01

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել

25.08.2026 11:20

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

25.08.2026 10:23