Ադրբեջանը եղածի վրա կանգ չի առնելու ու պատրաստվում է նոր գործողությունների. ադրբեջանագետ

14.10.2023 18:28
878

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը անդրադարձել է Politico-ի հոդվածին։

Հիշեցնենք, ըստ հոդվածի անանուն աղբյուրի, Բլինքենը զգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան․

«Երեկ «Politico»–ն հրապարակվել է հոդված, որտեղ նշված է, որ «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթների ընթացքում»։

Դրանից հետո «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հարցում է ուղարկել ԱՄՆ պետքարտուղարություն, որտեղ փաստացի չեն հերքել «Politico»–ի հոդվածը»: 

Պատասխանում նշված է. «ԱՄՆ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տևական խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար»: 

«Politico»–ի հոդվածից բացի մի քանի փորձագետներով փաստերով ցույց ենք տալիս, որ Ադրբեջանը եղածի վրա կանգ չի առնելու ու պատրաստվում է նոր գործողությունների: Բայց, որոշում կայացնողների համար գերադասելի է չտեսնել այս պարզ իրողությունը: Հստակ քայլեր ձեռնարկելու փոխարեն, մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը քաղաքապետարանում միջոցառման է մասնակցում՝ վատնելով շատ թանկ ժամանակ: Լավ ինչպե՞ս բացատրել սա, ի՞նչ հիմնավորում կարող է ունենալ այս հանցավոր անգործությունը: 

Փորձենք նայել մեզանից ոչ շատ հեռու Իսրայելի ու Պաղեստինի միջև ընթացող գործընթացներին: Պաղեստինը հանդես է գալիս աշխարհի ամենառազմականացված պետություններից մեկի՝ Իսրայելի դեմ: Իսրայելին օգնողների պակաս էլ աշխարհում չկա: Բայց նույն Պաղեստինում ջրատար խողովակներից հրթիռներ  են պատրաստում ու պայքարում այդ ռազմականացված պետության դեմ: Այս օրինակը բերում եմ, որպեսզի շեշտեմ ուժերի փոխդասավորությունն ու ու արվող քայլերը: 

Մինչդեռ մեզ մոտ առավոտից երեկո քարոզվում է անզորության, անճարության թեզ, որն արդեն մտել է մարդկանց ուղեղների մեջ: Մենք ուղեղով են պարտվում նախևառաջ: Մեր զինվորը, որը կռվում է ու պատրաստ է անձնազոհության, վստահ չի, որ թիկունքում իր հաշվին թղթեր չեն ստորագրելու, վստահ չի, որ հետո հրաման չի գա զենքը հանձնել ու դուրս գալ իր պաշտպանած տարածքից, քանի որ վերջին երեք տարին հենց դրա ականատեսն ենք եղել՝ կռվում ենք, հետո հանձնվում ու տարածքներ կորցնում: 

Կռվի ու պայքարի արժեզրկման այս մթնոլորտում էլ մեր դեմ գործողություններ են նախապատրաստվում: Երբ խոսում ենք վտանգի մասին ու ասում եկեք պատրաստվենք, ասում են խուճապ կտարածվի: Խուճապը դա անզորության ու չպատրաստվածության դեպքում է տարածվում, երբ պատրաստ ես ու ուժեղ, խուճապ լինել չի կարող: Պատերազմը կանխելու միակ ձևն էլ դա դրան պատրաստվելն է, այլ եղանակ չկա»,- գրել է ադրբեջանագետը։ 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24