«Ադրբեջանը հայտարարում է՝ ճանապարհը պատկերացնում է ուղղակի «միջանցքի» տարբերակով, որով անարգել կգնա Նախիջևան. դա կնշանակի, որ ՀՀ սուվերենություն այլևս գոյություն չունի». Աշոտ Մելքոնյան

17.03.2025 17:45
633

Ադրբեջանը մի կողմից հայտարարում է, որ Հայաստանի հետ ավարտել է «խաղաղության պայմանագրի» կետերի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով բոլոր 17 կետերը, մյուս կողմից՝ 1 օրում 3 պաշտոնական հաղորդագրություն է տարածում՝ ՀՀ զինված ուժերին մեղադրելով իբր սահմանին սադրանքի դիմելու մեջ, ինչ երեկ հերքվեց ՀՀ Պաշտպանության նախարարության, իսկ այսօր՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության կողմից։

Ադրբեջանն այսպե՞ս է պատրաստվում խաղաղության, ի՞նչ է տալու Հայաստանին խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթուղթը, որն արդեն վերանվանվել է՝ դառնալով խաղաղության համաձայնագիր։

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ փաստաթուղթն Ադրբեջանին հետ չի պահելու իր նպատակներից։ Ավելին, Ադրբեջանը կարողացավ հասնել երրորդ կողմի՝ անվտանգության երաշխավորների բացառման տարբերակին։ Այսինքն՝ բանակցությունները դարձան ուղղակի հայ-ադրբեջանական։

«Մի կողմից՝ թվում է, թե սա դրական է, բայց մյուս կողմից, երբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեպքում չկա որևէ երաշխավոր, բնականաբար, այս պայմաններում խոսել այդ փաստաթղթի իրական անվտանգության երաշխիք լինելու մասին՝ ուղղակի ճիշտ չէ»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելքոնյանը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01