Ադրբեջանը կանի ամեն ինչ, որպեսզի կոմունիկացիաների բացումը տեղի չունենա. Փաշինյան

14.04.2021 12:26
1237

ՀՀ վարչապետը նշեց, որ մեզ համար ռազմավարական խնդիր է օր առաջ երկաթուղային կապ հաստատել ՌԴ–ի և Իրանի հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է կոմունիկացիաների բացման գործընթացը տորբերդահարելու և Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար։ Նա այդ մասին խոսեց այսօր Ազգային ժողովում։

«Մենք հետևողականորեն գնալու ենք հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված հայտարարության իրականացմանը։ Մեզ համար ռազմավարական խնդիր է օր առաջ երկաթուղային կապ հաստատել ՌԴ–ի և Իրանի հետ։ Սա կնշանակի, որ մենք կարողանում ենք տրանսպորտային ուղի դառնալ Պարսից ծոցից մինչև Խաղաղ օվկիանոս»,–ասաց վարչապետը։

Նա նշեց, որ Ադրբեջանի տնտեսական հզորացման գործում մեծ դեր է ունեցել նավթամթերքը, իսկ Հայաստանը տիրապետում է 21-րդ դարի «նավթի» 2 հսկա պաշարների` պղինձ և ջուր։ Փաշինյանի խոսքով` պետք է այնպես անենք, որ ՀՀ–ն ոչ թե հանքաքար արտահանող երկիր լինի, այլ մետաղական պատրաստի արտադրանք արտահանող երկիր։ Իսկ այս դեպքում, ըստ նրա, շատ կարևոր է կոմունիկացիաների բացումը։

Հիշեցնենք, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով զբաղվում է աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ: Քննարկվում են ինչպես հաղորդակցության ուղիների վերականգնման հնարավորությունները, այնպես էլ բեռների ընթացքի կարգն ու անվտանգությունը։


armeniasputnik.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21