«Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» խորագրով համաժողովից՝ դրական տպավորություններով և, ցավոք, լրջագույն մտահոգություններով

16.04.2025 14:51
606

Ապրիլի 9-ին Մոսկվայի «Ռոսիա» ազգային կենտրոնում հավաքվել էին հետխորհրդային տարածքի երկրների ավելի քան 600 ներկայացուցիչ, այդ թվում՝ պետությունների նախարարներ, խորհրդարանների պատգամավորներ, կրթության, մշակույթի, գործարար աշխարհի, լրատվական հանրույթի ներկայացուցիչներ։

Հավաքվել էին «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» խորագրով համաժողովին մասնակցելու համար, իսկ այն նվիրված էր «Եվրասիա» կազմակերպության հիմնադրման առաջին տարեդարձին։

Համաժողովի նպատակն էր՝ ստեղծել համագործակցության և երկխոսության եվրասիական հարթակ, ինչպես և քննարկել հարցեր՝ միտված Եվրասիայի ժողովուրդների հոգևոր-մշակութային ու ավանդական արժեքների պահպանմանը։

Խոստովանենք՝ նախաձեռնողներն ամեն ինչ արել էին համաժողովը կազմակերպչական բարձր մակարդակով անցկացնելու համար, ինչը նրանց հաջողվել էր։

Համաժողովը, ամեն ինչից զատ, ժողովրդական դիվանագիտության յուրօրինակ հանդես էր բազմաթիվ ազգերի և ազգությունների ներկայացուցիչներ զրուցում, բանավիճում, խորհրդակցում էին միմյանց հետ, աշխարհում տեղի ունեցող անցուդարձի վերաբերյալ տեսակետ հայտնում, այս կամ այն հարցի վերաբերյալ սեփական փորձը ներկայացնում։

Մասնակիցները և հատկապես ելույթ ունեցողները շեշտում էին ավանդական արժեքների, պատմական հիշողության պահպանման, կեղծ տեղեկատվությանը և պատմության աղավաղմանն ընդդիմանալու ու հակազդելու կարևորությունը։

Այդ բոլորով հանդերձ մեզ համար առավել ուշագրավ էր հայաստանյան թեման, որը քանիցս արծարծվեց համաժողովի տարբեր լսարաններում։

Հիշեցնենք՝ համաժողովին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որի կազմում էին փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Պարզվում է՝ «Եվրասիա» հիմնադրամն անցած մեկ տարում ակտիվ գործունեություն է ծավալել նաև մեր հանրապետությունում՝ ավելի քան 200 միջոցառում՝ հազարավոր մարդկանց մասնակցությամբ։

Համաժողովի պլենար նիստերում ելույթներ ունեցան Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ, ովքեր նկատառումներ հայտնեցին հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։

Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ նորովի խորհելու տեղիք տվեցին ՌԴ պետական և հասարակական գործիչների որոշ հայտարարություններ։

Օրինակ, ՌԴ պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» հիմնադրամի նախագահ Ալյոնա Արշինովան ասաց՝ «Հայաստանի ՀՆԱ-ն այսօր աճում է արագ տեմպերով։ Իրականում ամբողջ աշխարհում տնտեսության ամենաարագ աճի տեմպը Հայաստանում է՝ արտահանման տեմպի ավելի քան 10-20 տոկոս աճով՝ ի հաշիվ ԵԱՏՄ-ի»։

Այնուհետև հավելեց՝ «Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական հարաբերություններում ներկայումս որոշակի տուրբուլենտություն կա։ Մի կողմից՝ ՀՀ պետական օղակներում հայտարարում են, թե շարունակելու են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը, մյուս կողմից տեսնում ենք, որ Հայաստանը կարող է գնալ Մոլդովայի ճանապարհով։ Տեսնում ենք նաև, որ Հայաստանի ժողովուրդը եվրասիական ինտեգրացիայի կողմնակից է, բայց Հայաստանի կառավարման օղակներում՝ բարձր մակարդակով, որոշումներ են կայացվում ԵՄ-ին անդամակցելու համար»։

Այդ առումով հիշեցվեց նաև ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի խոսքը, ով տնտեսական և սոցիալական խնդիրների մեջ մխրճված ԵՄ–ին անդամակցելը համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելուն։

ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովն էլ ասաց«․․․Չնայած քաղաքական ցանկացած տուրբուլենտության, ես վստահ եմ, որ մեր երկրների հարաբերությունները կզարգանան»։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է հայ–ռուսական հարաբերությունները վերադառնան այն մակարդակին, ինչպես եղել են մինչև 2018 թվականը, ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ Բորիս Չերնիշովը լավատեսական պատասխան տվեց՝ «Մոտ ապագայում ավելի լավ կլինի, քանի որ Հայաստանի բոլոր քաղաքներում մեծ թվով մարդիկ պահանջում և ցանկանում են, որ բարիդրացիական հարաբերությունները, բարեկամական շփումները և, իհարկե, տնտեսական համագործակցությունը զարգանան։ Կարծում եմ՝ Հայաստանը ԵԱՏՄ–ից դուրս չի գա, քանզի Հայաստանի համար ավելի վատ է լինելու»։

Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ նաև այլ դիտարկումներ լսեցինք՝ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, ապա, հավանաբար, անհրաժեշտ է դրանք բաժանել երկու մասի՝ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ և հայ ժողովրդի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, որոնք տարբեր են»։

Տարբեր մարդկանց շուրթերից լսեցինք ծայրահեղ մտածելակերպ պարունակող արտահայտություններ, որոնք, իսկապես, մտահոգեցին Հայաստանի պատվիրակության բազամթիվ անդամների «Ռուսաստանի հետ հարաբերությունները քանդելը Հայաստանի համար մահվան պես մի բան է։ Ռուսաստանի համար կարող է ցավալի լինել, եթե խզվեն հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ Հայաստանը, Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուց հետո, ամենայն հավանականությամբ, չի մնա քարտեզի վրա»։

Համոզված ենք, որ արտառոց այս հայտարարություններին տեղյակ են նաև մեր հանրապետության կառավարությունում․․․

Սյունիքից համաժողովին մասնակցող մեզ պես միամիտին թվում էր, թե գոնե համաժողովի պանելային քննարկումներում շատ թե քիչ նշանավոր պետական-քաղաքական դեմքերը մտահոգություն կարտահայտեն Հայաստանի հարավային սահմաններում այդ օրերին (Ադրբեջանի կողմից) տեղի ունեցող կրակոցների, Հայաստանի և մասնավորապես Սյունիքի հանդեպ Ադրբեջանի բացահայտ նկրտումների վերաբերյալ, չէ՞ որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը (ինչպես քանիցս հայտարարվեց) ավելին է, քան եղբայրական հարաբերություններն են սովորաբար լինում։

Բայց  մտահոգություններիս պատասխանն էլ գտանք՝ եթե մենք (հանրապետության ներսում) չենք համարձակվում կամ վախենում ենք բարձրաձայնել ճշմարտությունը՝ ադրբեջանցիների օրեր շարունակ տևող սանձարձակությունների մասին՝ Խնածախի և Խոզնավարի ուղղությամբ, ապա ինչո՞ւ պետք է ուրիշները խոսեն կամ ցավ ապրեն մեզ համար․․․

Այդպես էլ վերադարձանք՝ և՛ դրական տպավորություններով, և՛ խիստ մտահոգիչ մտորումներով․․․

Սամվել Ալեքսանյան

ՀԱԿ-ը համագումար է անցկացնում

14.03.2026 13:14

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48