Ադրբեջանը խուճապի մեջ է՝ պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Դավիթ Դանիելյանը, ապա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Արմեն Խաչատրյանը մեկնել են Խնածախ ու Խոզնավար

21.04.2025 12:31
3045

Իհարկե, շատ մեծ ցավով ենք հեգնանքի դիմում, բայց նշված այցելություններին, դրանք արտացոլող լուսանկարներին, հաջորդած իրադարձություններին այլ կերպ հնարավոր չէ արձագանքել։

Իհարկե, գնահատելի է Ռոբերտ Ղուկասյանի և Արմեն Խաչատրյանի վարքը, որ (թեկուզ մեկ ամիս ուշացումով) անսացին «Սյունյաց երկրի» հորդորը և մեկնեցին սահմանապահ այդ գյուղեր՝ գիշերը մնալով այնտեղ։

Դատելով այցելության արդյունքներից՝ կարող ենք փաստել, որ նշված իշխանավորների այցելություններն ավելի քան ձևական են եղել։

Այդ պարոններն այցելություններից հետո մինչև հիմա չեն համարձակվում բարձրաձայնել, որ թշնամին մեկ ամիս շարունակ կրակում է ուղիղ գյուղերի վրա (երկու օր առաջ, օրինակ, Խոզնավարում անհատական տան արևային տաքացուցիչն է կրակոցից վնասվել)։

Այդ պարոնները չեն ուզում բարձրաձայն դատապարտել Ադրբեջանի սանձարձակությունները՝ վախենալով Իլհամի օգնականների զայրույթից։

Այդ պարոնները դեռևս չեն պատասխանել գլխավոր հարցերին՝ ինչո՞ւ մեր առաջապահները համարժեք պատասխան չեն տալիս թուրքերին, անցած մեկ ամսում ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել կառավարությունը՝ Սյունիքի սահմանապահ այդ գյուղերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Մեր պաշտոնյաների այդ այցելությունների ձևականությունն ավելի շուտ նկատել են թուրքերը, ինչի համար էլ անցած գիշեր ավելի ինտեսիվ են եղել կրակոցները Խնածախի, իսկ մեկ օր առաջ՝ Խոզնավարի ուղղությամբ։

Ահա` ինչ է գրում մայրաքաղաքային կայքերից մեկը գիշերային Խնածախի մասին՝.«Այս գիշեր Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գրեթե անդադար կրակոցներ են լսվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։ Էս գիշեր ահավոր ա իլալ, ավելի շատ են կրակել` մոտ 40 րոպե` անընդմեջ։ Ավելի վատ ա իլալ, գիշերը չենք քնել։ Սկսել են գյուղի մեջ էլ խփել»,- ասաց բնակիչը։

Նա հայտնեց, որ երեկ էլ մոտակա դիրքերից ադրբեջանցիները հայհոյանքներ են հնչեցրել ոչխարներին արածացնող հովիվների հասցեին։

Նրա խոսքով՝ նախորդող գիշերներին ադրբեջանական կողմից արձակված կրակոցները նաև գյուղի ուղղությամբ են եղել, դրանք տների ու տարբեր շինությունների տանիքներին են դիպել»։

Այսօր «Սյունյաց երկրի» հետ հեռախոսազրույցում ուշագրավ դիտարկում է արել Խոզնավար գյուղի բնակիչ Հրայր Ալավերդյանը․ «2022-ի աշնանն էին թուրքերն ուզում նվաճել մեր այս գյուղերը, սակայն բոլորս ոտքի կանգնեցինք և արժանի հակահարված տվեցինք ագրեսորին։ Իսկ հիմա․․․ Նախկին ոգին այլևս չկա, դրա ապացույցներից մեկն էլ մեր իշխանավորների ուշացած, ոչինչ չտվող և վախվորած այցելություններն են»։

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34