Ադրբեջանը պատրաստ է ամենամոտ ժամկետում Հայաստանի հետ հանդիպմանը․ Բայրամով

20.01.2023 15:07
869

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ամենամոտ ժամկետում Հայաստանի հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումը պետք է շարունակվեր դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, սակայն հայկական կողմը չէր ներկայացել դրան։

«Վերջին օրերին Հայաստանը մանիպուլյացիաների դիմում՝ նշելով, թե գնդակը ադրբեջանական կողմում է (նկատի ունի խաղաղության պայմանագրի հայկական առաջարկներին չպատասխանելու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը – խմբ․)։ Հայաստանը դանդաղեցնում է գործընթացը և դա նրա ոչ լուրջ քայլերի վկայությունն է։ Մենք հայտարարել ենք, որ Ադրբեջանը պատրաստ է հինգ սկզբունքների հիման վրա աշխատել փաստաթղթի տեքստի մշակման ուղղությամբ, մենք պատրաստ ենք կարճ ժամանակում հերթական հանդիպմանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարն ակնկալում է, որ Հայաստանը կհամաձայնի նոր հանդիպմանը մասնակցել, ոչ թե «խնդիրներ կստեղծի գործընթացում»։

***

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել այն՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 11-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

https://www.civilnet.am/

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10