Ագարակի պղնձա-մելիբդենային կոմբինատի արտադրությունը կանգ է առել անօրինական գործադուլի հետեւանքով

08.07.2019 13:14
2136

«ԳեոՊրոՄայնինգ» լեռնահանքային ընկերութունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային խումբը հաղորդում է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցների չարտոնված գործադուլի հետեւանքով կոմբինատի արտադրական գործունեության դադարի մասին։ 

Չարտոնված գործադուլի պատճառը հանդիսացել է աշխատանքային պայմանագրի կետերի եւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի տարընթերցումը։ 

Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները կոմբինատի ղեկավարությանն ուղարկել են նամակ-դիմում, որում առաջադրել են  լրացուցիչ դրամական միջոցների վճարման անհիմն պահանջ։ 

Կոմբինատի ղեկավարությունը 25.06.2019թ․ պատասխանել է Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների կոլեկտիվ նամակին, որում սպառիչ պատասխան է տրվել:  Եղել են հանդիպման, ինչպես նաեւ ՀՀ գործող օրենքների շրջանակում  հարցի հնարավոր կարգավորման վերաբերյալ քննարկման առաջարկներ։ Հանդիպմանը անպայման պետք է ներկա լիներ արհմիության կոմիտեի նախագահը եւ Մեղրի համայնքնի ղեկավարը, սակայն  տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցներն անտեսել են առաջարկը։  

Հաջորդող օրերի ընթացքում ղեկավարության կողմից հանդիպումների առաջարկները նույնպես, անհայտ պատճառներով, անտեսվեցին։ Հուլիսի 2 -ին ժ․14.30-ից կոմբինատի աշխատանքն անմողջությամբ կանգ առավ, իսկ կոմբինատի ղեկավարության կողմից առաջարկված արտադրամասի աշխատողների հանդիպումը Մեղրի համայնքնի ղեկավարի հետ արդյունքներ չտվեց։  

Հուլիսի 3-ին կոմբինատի ղեկավարությունը, հերթական անգամ, աշխատակիցներին հրավիրեց հարցը քննարկելու, սակայն հրավերը կրկին մերժվեց։ Այդուհանդերձ, կայացավ արտադրամասի աշխատակիցների հանդիպումը Սյունիքի մարզպետի եւ Մեղրի համայնքի ղեկավարի հետ, որը եւս ավարտվեց անարդյունք։  

Կոմբինատի ղեկավարությունը գտնում է, որ Տեխնոլոգիական տրասնպորտի արտադրամասի աշխատակիցների կոլեկտիվ նամակում նշված պահանջներն անհրաժեշտ է լուծել իրավական դաշտում, ՀՀ  օրենսդրության եւ իրավական ակտերի շրջանակում՝ առանց արտադրական գործունեության դադարեցման։ Այդ մասին բազմիցս նախազգուշացրել էին  կոմբինատի ղեկավարությունը, Սյունիքի մարզպետը եւ Մեղրի համայնքի ղեկավարը։ 

Ներկա պահին Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները շրջափակել են Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի գրասենյակը եւ հրաժարվում են բանակցային գործընթաց սկսել իրավական դաշտի շրջանակում։Կոմբինատի աշխատակիցների գործողությունները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին եւ զգալի վնաս են հասցնում կոմբինատին, Մեղրի համայնքին եւ ՀՀ պետական բյուջեին։

Կոմբինատի ղեկավարությունը նախազգուշացնում է. անօրինական գործադուլի նախաձեռնողներն աշխատանքային պայմանագրի, ՀՀ աշխատանքային օրենսդրության եւ այլ նորմատիվ ակտերի շրջանակում կենթարկվեն պատասխանատվության։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը  հիմնադրվել է 2001 թվականին,  այն միջազգային մասնավոր ընկերություն է՝ ոսկու եւ այլ մետաղների դիվերսիֆիկացված բազայով։ Հայաստանում Ընկերությանն են պատկանում Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմբինատը եւ «ԳՊՄ գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքը եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

2007 թվականից ըկերությունը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» զարգացման համար ներդրել է 79 մլն ԱՄՆ դոլար։  Ներկայումս Ագարաի կոմբինատում աշխատում է 1040 մարդ։ Բանվորների եւ ինժեներա-տեխնիկական անձնակազմի միջին աշխատավարձը (առանց կառավարող անձնակազմի) կազմում է 340 000 ՀՀ դրամ։

2008-ից մինչեւ 2018 թվականը ընկած ժամանակահատվածում «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» Փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված հարկերը եւ այլ վճարները կազմել են  121․9 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ  գումարների վճարումները։ 2019 թվականին Ագարակի կոմբինատը նախատեսում էր ՀՀ բյուջե վճարել մոտավորապես 12 մլն ԱՄՆ դոլար` ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։

Գործունեության արդյունքները ամփոփելով նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգը» Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար ներդրել է ավելի քան 540 մլն ԱՄՆ դոլար։

8 հուլիսի 2019թ. 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08