Ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ՄԱԿ-ի ԱԽ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

15.09.2022 21:05
1062

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում ելույթ է ունեցել Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջը:

«Երեկվա ոչ պաշտոնական քննարկումները լավ մեկնարկ էին, որպեսզի մենք լրջորեն մտածենք, թե ինչու է իրավիճակը Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, շարունակում լարված մնալ։ 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունները դեռ թարմ են մեր մտքերում։

Հայ-ադրբեջանական սահմանին հարձակման, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի ենթակառուցվածքների թիրախավորման մասին վերջին հաղորդումները խոր մտահոգություն են առաջացնում։ Մենք ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զսպվածություն ցուցաբերել։ Այս գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։

Այս խորհուրդը պարզապես չի կարող լուռ կանգնել և թույլ տալ, որ իրավիճակը էլ ավելի վատթարանա։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարը, որը հաստատվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵՄ-ի միջնորդությամբ իրականացվող խաղաղ գործընթացը օգտակար մեխանիզմներ են ապահովում բոլոր չկարգավորված խնդիրները լուծելու համար։ Մեր հետևողական դիրքորոշումն է, որ նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության ​​և երկխոսության միջոցով։ Որևէ հակամարտություն չի կարող ունենալ ռազմական կամ բռնի լուծում: Մենք խրախուսում ենք կողմերին հետևել դիվանագիտական ​​ճանապարհին՝ հասնելու կայուն և խաղաղ լուծման։

Վերջում ցանկանում եմ կարևորել այն գլոբալ կարգը, որը մենք կառուցել ենք միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»,- ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչը:

1lurer.am

ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին

16.11.2026 14:36

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48

Բեմահարթակում «Երևան» փողային նվագախումբն էր

16.11.2026 12:40

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

16.11.2026 12:35

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

16.11.2026 12:26

Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանի. Թևանյան

16.11.2026 12:07

Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը

16.11.2026 11:55

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

16.11.2026 10:39

Սյունիքի որոշ հատվածներում ձյուն է տեղում

16.11.2026 10:27

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55