ԱԻՄ-ականը քննադատեց Փաշինյանին. «Փոստանջյանին ու Հայրիկյանին շարժման օրերին ձայն չտվեցին»

23.07.2018 15:16
1208

«Ընտրությունների անարդարությունն ի սկզբանե կայանում է նրանում, որ մարդիկ ասում են՝ «եթե Նիկոլի կողմնակիցը չես, ուրեմն Սերժ Սարգսյանի վերադարձի կողմնակիցն ես»: Առողջ տրամաբանությամբ եւ մրցակցությամբ պետք է գնալ ընտրությունների, ոչ թե նման խոսակցություններով: Արդեն իսկ անարդարություն եմ նկատում»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ապագայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասաց ազատամարտիկ, ԱԻՄ եւ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գագիկ Սարուխանյանը: Նրա բնորոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել Եվրոպային լիարժեք համոզել, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներ են գնում:

«Ես էլ չեմ համոզվել դրանում: Հեղափոխության օրերին Հանրապետության հրապարակի հարթակից պետք է հանդես գային բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ներդրում էին ունեցել հեղափոխության մեջ, մինչդեռ հանդես եկան միայն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Շարժումը թելադրում էր, որ նա է առաջնորդը, բայց նա միայն իրեն վերագրեց դա: Դրանո՞վ է ուզում համոզել, որ ժողովրդավարություն կար»,-հարցադրում արեց Գագիկ Սարուխանյանը: Նրա խոսքով. «Միանշանակ, Նիկոլ Փաշինյանը պետք է լիներ վարչապետ, բայց հարթակից պետք է խոսեին ապագա իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները: Տեսա՞ք ինչպես վարվեցին Զարուհի Փոստանջյանի հետ, երբ ցանկացավ ելույթ ունենալ: Հայրիկյանին էլ ձայն չտվեցին: Նա քանիցս ասել է, որ ուզում է խոսել, բայց ասել են՝ «ոչ»: Հենց սկզբից ինձ չհամոզեց հեղափոխությունը: Եվրոպան էլ չհամոզվեց, որ դա ժողովրդավարական գործընթաց է»:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի կադրային քաղաքականությանը, Գագիկ Սարուխանյանի բնորոշմամբ. «Քաղաքացիական Պայմանագիր»-ը միանձնյա կգերադասի անփորձ երիտասարդներին իր կողքին պահել, քան փորձառու գործընկերներին»: Առաջիկայում սպասվելիք Երեւանի քաղաքապետի ընտրությունների առնչությամբ էլ Գագիկ Սարուխանյանը հայտնեց, որ ավելի շատ համակրում է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին. «Հարցումները ցույց են տալիս, որ նրա հանդեպ դրական տրամադրվածություն կա»: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

aravot.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34