«ԱԻՆ-ը Նարեկին չի գտել, միայն անասուններին են գտել ու դադարեցրել որոնումները»․ Թեհմինե Գրիգորյան

09.07.2020 20:05
1329

1990 թվականին ծնված Նարեկ Սարդարյանը երեկ առավոտյան անասուններին տարել է Սյունիքի մարզի Գորհայքի արոտավայր ու այլևս չի վերադարձել։ Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա բարեկամուհի Թեհմինե Գրիգորյանը։ «Հարազատները երկար փնտրել են Նարեկին ու չեն գտել, նա ձիով էր, ձին ևս սարում չի եղել, միայն անասուններին են գտել։ Դիմել են ԱԻՆ, որը գիշերը որոնումներ է իրականացրել, բայց այսօր կեսօրի դրությամբ դադարեցրել է՝ առանց որևէ պատճառաբանության։ Հարազատները մտածում են, որ Նարեկը գուցե հատել է հայ-ադրբեջանական սահմանը։ Դիմել ենք ոստիկանություն, Կարմիր խաչի գրասենյակ, որևէ պատասխան դեռ չկա։ Արդեն մեկ օր է անցել, նույնիսկ Սիսիանի ոստիկանությունը չի եկել հարցուփորձ անելու»,- ասաց Թեհմինե Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց, որ Նարեկ Սարդարյանն ամուսնացած է, ունի երկու մանկահասակ երեխա։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12