ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը մեծ չափով տույժ-տուգանք է զրոյացրել

23.08.2018 17:31
1315

Օգոստոսի 1-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսել է ներել ֆիզիկական անձանց` 2018թ-ի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված վարկերի տույժերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից, շուրջ 10 օրվա ընթացքում բանկը ներել է 433 վարկային պարտավորության` ավելի քան 188 մլն ՀՀ դրամի տույժ-տուգանք:

Ներկայումս ակնկալվում է տուժանքների ներման ծավալի կտրուկ աճ՝ պայմանավորված ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից վերավարկավորման նպատակով առաջարկվող գյուղատնտեսական վարկերի աննախադեպ բարենպաստ պայմաններով:

Ստորև կարող եք ծանոթանալ տուժանքների ներման պայմաններին։

ՏՈՒԺԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներում է 2018թ-ի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված ֆիզիկական անձանց վարկերի տույժերը, եթե վերջիններս համաձայնում են միանվագ մարել մնացած պարտավորությունը կամ, վճարելով միայն տոկոսագումարը և դատական ծախսերը՝

  • պարտավորվում են մինչև 1 տարի անտոկոս ժամանակաշրջանում մարել մնացած պարտքը կամ
  • ստանում են վարկ մինչև 4 տարի ժամկետով (վերավարկավորման պայմանները տե՛ս ստորև ներկայացված աղյուսակում):

Տուժանքների ներման գործընթացը շարունակվելու է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Բոլոր այն վարկառուները, որոնք ցանկություն ունեն օգտվելու այս հնարավորությունից, պետք է այցելեն իրենց սպասարկող մասնաճյուղ, ավելի մանրամասն ծանոթանան  պարտավորությունների ներման գործընթացի պայմաններին և դիմում ներկայացնեն։ 

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25