Ալեն Բեգլարյան. պատանի երկրապահը

16.03.2022 14:49
5896

Ալեն Եղիշի Բեգլարյան, ծնվել է 2000 թ. փետրվարի 1-ին Կապան քաղաքում, տան կրտսեր որդին էր: Դեռ մանկուց իր մեջ ձևավորվել էր զինվոր դառնալու ցանկությունը և մեծ սեր ուներ դեպի զինվորական համազգեստը:

2006 թ. ընդունվում է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը, ապա ուսումը շարունակում Ձագեձորի միջնակարգ դպրոցում և ավարտում 2017թ.: Դպրոցում սովորելու տարիներին ընդգրկվում է Երկրապահ կամավորական միությանն  ու երդվում, որ կլինի հայրենիքի նվիրյալ զինվոր:

2018 թ. հուլիսի 8-ին զորակոչվում է հայոց բանակ: Ծառայությունն անց է կացնում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամասում: Երկու տարի անց է կացրել սահմանի առաջնագծում:  Հրամանատարության կողմից պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով և «Քաջարի մարտիկ» շքանշանով: Զորացրվել է 2020 թ. հուլիսի 8-ին:

Զորացրվելուց երկու ամիս էր անցել, երբ սկսվեց ադրբեջանաթուրքական ագրեսիան: Ալենն առանց վարանելու կամավորագրվեց հայրենիքի պաշտպանությանը, անպայման Արցախ էր ուզում գնալ, բայց իրենց ջոկատին կցագրեցին սահմանամերձ Դավիթբեկ գյուղի ինքնապաշտպանությանը։

Ասաց՝ «Մամ ջան,  ես պետք եմ Արցախին, այնտեղ եմ ծառայել, ամեն մի թուփն ու քարը գիտեմ։ Իմ նմանների կարիքը կա Արցախում»,–հիշում է Ալենի եղբոր կինը՝ Աստղիկ Ոսկանյանը։

Հերթափոխով էր ծառայում, տուն էր գալիս ու նորից գնում ծառայության: Ներքուստ մտահոգ էր, բայց արտաքուստ ցույց չէր տալիս։ Ոչ մեկի հետ չէր կիսվում, թե ինչ է կատարվում։ «Ասում էր՝ կներեք, ռազմական գաղտնիք է, բայց լավ է լինելու, դրանք չեն մտնի մեր հողերը»,–հիշում է Աստղիկը։

Նոյեմբերի 8-ին հերթափոխի էր, տնից առավոտը գնաց Դավիթբեկ ու այդ օրն էլ զոհվեց։ Թշնամու արկը հարվածել էր նրանց խրամատին։

Ալենն ընդամենը 20 տարեկան էր: Նա դասվեց այն քաջորդիների շարքը, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, հանուն վաղվա օրվա…

Ալեն Բեգլարյանը հուղարկավորվել է Կապանի Բաղաբուրջի  հուշահամալիրում:

Կապան համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել է «Կապան» հուշամեդալով:

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպից

01.10.2026 23:38

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51