Ալիև. «Ադրբեջանը 2024 թվականին կավարտի Զանգեզուրի միջանցքի ստեղծման բոլոր աշխատանքները»

14.12.2022 17:54
1216

Ադրբեջանը 2024 թվականին իր տարածքում կավարտի բոլոր աշխատանքները, որոնք կապված են «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ։

«Ներկայումս մենք ակտիվոերն զբաղվում ենք Զանգեզուրի միջանցքի բացմամբ։ Զանգեզուրի միջանցքի հատվածում, որն անցնում է Ադրբեջանի տարածքով, իրականացվել երկաթուղու գցման աշխատանքների 40 %-ը և ավտոճանապարհների կառուցման 70 %-ը։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, որի արդյունքում ի հայտ կգա տրանսպորտային նոր միջանցք»,- ասել է Ալիևը։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հայկական կողմի համար Ադրբեջանի հետ բանակցությունների ամենաբարդ կողմերից մեկն է։ Ադրբեջանը Սյունիքի մարզում պահանջում է ճանապարհ, որն ուղղակիորեն չի վերահսկվի Հայաստանի կողմից, իսկ ադրբեջանական մեքենաները, առանց հայ մաքսավորների կամ ոստիկանությանը հանդիպելու, կկարողանան անարգել երթևեկել այդ ճանապարհով։

Հայաստանը տարբեր մակարդակներով, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ միջանցք տրամադրել Ադրբեջանին, սակայն դեմ չեն Բաքվի հետ բացել հաղորդակցային բոլոր ճանապարհները, որի հետևանքով յուրաքանչյուր երկրի ճանապարհ կլինի իր իրավասության ներքո։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանը ձգտում է ցամաքային կապ ունենալ Նախիջևանի հետ, իսկ այնտեղից էլ՝ Թուրքիա։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

https://hetq.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34