Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ճնշելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան խնդրով զբաղվելու փորձերը

12.01.2022 22:24
1203

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ճնշելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան խնդրով զբաղվելու փորձերը։

«Ես տեղեկություն չունեմ, թե ինչ է անում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ենթադրում եմ, որ հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Ինչպես գիտեք, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին և այս տարի լրանում է դրա 30-ամյակը։ Նրանք հավանաբար զբաղված են այս միջոցառումների նախապատրաստմամբ։ Բայց կատակը մի կողմ, ես կարծում եմ, որ նրանք պետք է իրենց համար օրակարգ կազմեն»,- ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ պատկերացում ունի, թե ինչ պետք է անի ԵԱՀԿ ՄԽ-ն, և ինչ՝ ոչ։

«Ես կարող եմ ասել, թե նրանք ինչ չպետք է անեն: Նրանք չպետք է զբաղվեն ԼՂ հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։ Նրանց փոխարենը մենք լուծեցինք այս խնդիրը։ Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, սրանով է պայմանավորված»,- ասել է Ալիևը։ 

Նա հավելել է, որ Ադրբեջանը ճնշելու է ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։

«Որովհետև մենք դա թույլ չենք տա։ Մենք այս հակամարտության կողմ ենք եղել։ Եթե կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծվել է, ապա միջնորդության տեղ չկա, և մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց։ Երևի իրենք պետք է մտածեն, թե ինչ անեն»,- ասել է նա։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40