Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի իրենց առաջարկներին

09.03.2023 14:51
847

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիտսի հետ կայացած հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա մասնովարապես խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին և նշել․ «Այսօր ես պարոն նախագահին ներկայացրել եմ նաև իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին»:

Ըստ Ալիևի՝ իրենց ներկայացրած առաջարկը «հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»․ «Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկել ենք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ, գործընթացն ընթացքի մեջ է»:

https://www.armtimes.com/

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24