Ամարյան Սամսոն․ «Ես փախչողի վրա ծիծաղում եմ, ես պիտի կռվեմ մինչեւ վերջ»

27.04.2021 17:41
6711

Ամարյան Սամսոն Ռաչիկի, ծնվել է 1988 թ․ նոյեմբերի 15-ին Գորիսի շրջանի Բռուն գյուղում։ Սամսոնը տասը տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Սիսիան։ Ընտանիքի միակ որդին էր, երկու քույրերի եւ մոր միակ հենարանը, քանզի հայրը վաղաժամ էր հեռացել կյանքից:

Ընտանիքը տեղափոխվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաք, երբ Սամսոնը տասը տարեկան էր։ Միջնակարգն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, ծառայել Ստեփանակերտում։

2009 թ․ պայմանագրային ծառայության է անցել Սիսիանի զորամասում, ապա տեղափոխվել Նորավանի զորամաս։

2010թ․ ընդունվել եւ 2015 թ․ ավարտել է Ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական սանիտարական փորձաքննության բաժինը։

Պայմանագրային Սամսոնն ապագայի բազմաթիվ ծրագրեր ուներ․ ընտանիքի անդամներին ասել էր, որ 10-օրյա արձակուրդ է վերցնելու, հարսանիք է անելու, բայց․․․

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Սամսոնը եւս միացավ Արցախին օգնության շտապող զինվորներին։

Քույրը, ով անհանգստանում էր թե՛ եղբոր, թե՛ ամուսնու համար, մի օր չի դիմացել, խնդրել է եղբորը վերադառնալ, Սամսոնը բարկացել է. «Մենք փախչողների վրա ենք ծիծաղում, դու ասում ես վերադարձե՞ք, ես պիտի կռվեմ մինչեւ վերջ․․․»։

Սամսոնն անհանգստանում էր, որ մայրը կիմանա իր Արցախում գտնվելու մասին ու չի դիմանա, զանգահարում էր ամեն օր՝ հիշեցնում դեղերի ընդունման ժամը, խնդրում, որ մայրն ուշադիր լինի իր առողջության նկատմամբ։ Սամսոնը հարազատներին ասել էր, որ իրեն ոչ թե զոհվելն է անհանգստացնում, այլ մոր թույլ առողջությունը․․․

Հոկտեմբերի 10-ին Սամսոնը նկատում է թշնամու անօդաչուն, դուրս է գալիս ապահով թաքստոցից, որ զգուշացնի ընկերներին, հասնում է՝ կատարում իր մտադրությունը, բայց արկերից մեկը նրան շատ մոտ է ընկնում եւ ընդհատում Սամսոնի մարտական ուղին...

Տիգրանուհի Բադալյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40