Ամեն տարի Հայաստանը կորցնում է 3-5 հազար քաղաքացի հիմնականում վատ էկոլոգիայի պատճառով

02.12.2019 10:37
1178

«Չորս ամիս ապրելով Երևանում՝ ես զգացի, որ այնքան էլ առողջ չեմ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Հայաստանում օնկոլոգիական եւ սիրտ-անոթային հիվանդություններն այսօր շատ տարածված են էկոլոգիական վատ վիճակի պատճառով, իսկ երկրի իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ փոխեն իրավիճակը. երկրում շարունակում են ներկրել օգտագործված մեքենաներ եվրոպական աղբատեղիներից, աղբավերամշակման գործարան դեռեւս չկա, իսկ լեռնահանքերը եւ պղնձաձուլական կոմբինատները աղտոտում են օդն ու հողը։

Հայ բարեկամներ, իսկ կարելի է՝ ես քննադատեմ Հայաստանը, ավելի ճիշտ՝ երկրի իշխանություններին։ Ապրելով Երեւանում չորս ամիս՝ ես զգացի, որ այնքան էլ առողջ չեմ։

 

Չէ, փառք Աստծո, ոչ մի վատ բան տեղի չունեցավ. կաթված չստացա, ձեռք ու ոտքս չկոտրեցի։ Բայց շատ վատ էկոլոգիայի պատճառով ինձ վատ էի զգում։ Այդքան հաճախ երբեք չեմ հիվանդացել տարբեր մանրմունր հիվանդություններով, ինչպես Երեւանում։

Եվ հետո՝ ավելի հաճախ էի հոգնում՝ առանց որեւէ պատճառի, եւ դադարեցի քնել գիշերները, թեեւ 8-9 ժամ քնում էի։ Ես զգում էի, որ մի քիչ էլ, ու կսկսեմ լուրջ հիվանդանալ ինչ-որ բանով։

Պատճառը ո՞րն է։ Կասեք՝ դե 40 տարեկան ես, ծերանում ես։ Հիմարություն։ Իսրայելում կամ Եվրոպայում ես ինձ հիանալի եմ զգում։

Ամեն բան էկոլոգիայի մեջ է։ Երեւանը 2018 եւ 2019 թվականներին մտավ աշխարհի ամենաաղտոտված քաղաքների տասնյակ Համաշխարհային բանկի վարկածով, այնպիսի քաղաքների հետ, ինչպիսին են Դաքան (Բանգլադեշ) Կինշասան (Կոնգո) եւ Ջակարտան (Ինդոնեզիա)։

Երեւանը մտել է նաեւ կյանքի համար ամենավտանգավոր քաղաքների տասնյակ՝ օնկոլոգիայով հիվանդացության առումով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վարկածով»,- գրել է բլոգերը։

Պատճառներն, ըստ բլոգերի, չորսն են.

«1. Երեւանում սարսափելի կեղտոտված է օդը հարյուր հազարավոր հին մեքենաների պատճառով, որոնք երկիր են բերվում եվրոպական աղբատեղիներից։ Վերահսկման ոչ մի ֆիլտր արտանետումների համար չկա, ոչ ոք չի հետեւում դրանց տեխնիկական վիճակին։

Երեւանցիները տարեկան տասնյակ հազարավոր տոննա ամենավնասակար միկրոտարրեր են շնչում, որոնք նպաստում են քաղցկեղի եւ կաթվածի առաջացմանը։

2. Երեւանում (եւ առհասարակ Հայաստանում) չկա որեւէ գործարան, որը աղբ կվերամշակեր։ Երեւանում մի քանի աղբավայր կա, դրանք գրեթե բոլորը քաղաքի հարավարեւմտյան մասում են, Նուբարաշենի մոտ եւ Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա շրջաններում։

 

Այնտեղ հարյուր հազարավոր տոննա աղբ փտում է, թունավորում օդը։ Իսկ երբ քամիներ են փչում, ապա թույնը փոշու եւ գարշահոտության տեսքով տարածվում է ողջ քաղաքում։ Այդ թունավոր փոշին ամենուր է՝ բնակարաններում, մեր հագուստին, ուտելիքում, բայց որ ամենավատն է՝ մեր թոքերում։

3. Լեռնարդյունահանման հանքերը եւ պղնձաձուլական կոմբինատներն Ալավերդիում, Ախթալայում, Քաջարանում եւ Ագարակում։ Բարոյապես հնացած սարքավորումների, որոնք չեն արդիականացվել խորհրդային ժամանակներից եւ թունավոր արտանետումների վերահսկողությունն արհամարհելու պատճառով այնտեղ աղետալիորեն բարձր է օդի ու հողի աղտոտվածությունը։

Ինչից մարդիկ թունավորվում են ոչ միայն օրգանիզմի համար վտանգավոր փոշին շնչելով, այլեւ շնորհիվ բանջարեղենների եւ մրգերի, որոնք աճում են էկոլոգիական աղետի գոտում։

4. Երեւանում կտրել են գրեթե ամբողջ կանաչությունը։ Ես հասկանում եմ, եղել են դժվար տարիներ, եւ մարդիկ կտրել են այգիներն ու անտառները, որ վառարան վառեն։

Բայց հիմա 2019 թվականն է, ոչ թե 1992-ը։ Անտառները եւ այգիները իրենց մեջ են ներառել թույներն ու փոշին՝ փոխարենը թթվածին տալով։ Իսկ հիմա քաղաքը շրջապատող բլուրները վերածվել են աղտոտված անապատի»,- գրել է Ալեքսանդր Լապշինը։

Նրա խոսքով՝ 35-45 տարեկան իր երեւանցի ընկերների մեջ շատերն են տառապում սրտի, երիկամների եւ թոքերի բազմաթիվ հիվանդություններով։

«Մի քանի մարդ բուժվում է քաղցկեղից, մի երկու ընկեր կաթված է տարել արդեն երեսուն տարեկանում, մյուսները պարզապես շատ հաճախ հիվանդանում են տարբեր հիվանդություններով ու վիրուսներով՝ շատ վատ էկոլոգիայի պատճառով։

Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդանալու մոտ 9000 դեպք, եւ, տարբեր աղբյուրների համաձայն՝ 20-30 հազար կաթվածի դեպք։ Հայաստանը կաթվածների թվով աշխարհի երկրների առաջին տասնյակում է։

Ինչ վերաբերում է քաղցկեղին, ապա մոտ մեկ երրորդն անհուսալի է։ Այսինքն՝ մեկ տարում Հայաստանի 3 հազարից ոչ պակաս բնակիչ մահանում է քաղցկեղից, եւ սա նույնպես աշխարհում այդ հիվանդությունից մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է ընդհանուր բնակչության հաշվարկով։

Ստացվում է, որ ամեն տարի Հայաստանը կորցնում է 3-5 հազար քաղաքացի հիմնականում վատ էկոլոգիայի պատճառով։

Իսկ անկախության տարիներին մենք այդ թիվը բազմապատկում ենք 28-ով եւ ստանում 80 հազար կործանված կյանք։ Սա տասն անգամ ավելի է, քան հանրապետությունը կորցրել է Ղարաբաղյան պատերազմում 1992-1994 թվականներին»,- գրել է բլոգերը։

bavnews.am

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38