Ամենակարեւորը մրցափորձ ձեռք բերելն է

24.07.2019 16:43
1702

Թեպետ շոգ եղանակին, Կապանի մարզական կյանքը կանգ չի առել։ Կազմակերպվում են մրցումներ, մարզկենտրոնի մարզիկները մասնակցում են հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս տեղի ունեցող մրցումներին։ Ահավասիկ. Կապանի շոտոկան կարատեի ակումբի սաները (մարզիչ` Արմեն Գրիգորյան) հուլիսի 20-ին եւ 21-ին Վայքում մասնակցել են վաղամեռիկ մարզիկ Վարազդատ Գրիգորյանի ամենամյա հուշամրցաշարին, տուն վերադարձել երկու հատ առաջին, չորս երկրորդ, վեց` երրորդ մրցանակներով։

Ընթացիկ տարում ակումբի սաները մասնակցել են ավելի հեղինակավոր մրցումների` Թբիլիսիում եւ Բաթումում` դարձյալ հայրենի քաղաք վերադարձել մեդալներով։ Մեր օրերում նման մրցումների մասնակցությունը պարզապես անհնար է առանց հովանավորների աջակցության։ Մարզիչ Ա. Գրիգորյանի փոխանցմամբ` մրցումներին մասնակցում են հիմնականում ակումբի սաների  ծնողների հովանավորությամբ, ակումբին աջակցում է նաեւ Փարսյանների ընտանիքը։ Մարզազգեստի եւ մարզական գույքի խնդիր, ըստ ամենայնի չունեն։ Ծնողներն էլ այս դեպքում մեծ  դերակատարություն են ունեցել  դրանց ձեռքբերմանը, ում հնարավորություն որքան ներել է։  Բայց, այնուամենայնիվ, հարցերի հարցը մրցումների մասնակցությունն է, որը, Ա. Գրիգորյանի բնութագրմամբ, երեխային առաջ է մղում։ Օգոստոսի 20-26-ը Թուրքիայում տեղի ունենալիք միջազգային, ըստ էության, ֆինանսների բացակայության պատճառով չեն մասնակցի…

Արմեն Գրիգորյանը գործող մարզիկ է եղել, 1994 թվականից  մարզչություն է անում։  Այժմ մոտ 100 պատանի է կարատեիստ է մարզում` տղա եւ աղջիկ։ Պարապմունքներն ընթանում են Կապանի N3 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։

«Սեպտեմբերի 7-ին տեղի է ունենալու մարզաձեւի հանրապետության առաջնությունը, որի արդյունքներով ձեւավորվելու է շոտոկան կարատեի Հայաստանի հավաքականի կազմը։  Այնուհետեւ ՀՀ հավաքականը մասնակցելու է մարզաձեւի  Եվրոպայի եւ աշխարհի առաջնությանը։ Հետեւողական աշխատանքի շնորհիվ պիտի հասնենք այն բանին, որ գոնե մեկ-երկու մարզիկ ընդգրկվեն Հայաստանի հավաքականի կազմում։ Հեռանկարային մարզիկներ ունենք, այդ թվում` աղջիկ» - պատմում է Ա. Գրիգորյանը, ում որդին, ի դեպ, սովորում է Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի երրորդ կուրսում` մասնագիտանալով կարատեի մեջ։

Վահրամ Օրբելյան


ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34