Սամվել Հովսեփյան. խոսք հրաժեշտի

05.08.2021 16:18
1488

Վաղ առավոտյան հասած լուրն անսպասելի չէր, բայց ողջ օրը սեղմեց մամլիչի պես ու դատարկության պատրանք ստեղծեց: Գորիս-Երևան ճանապարհին էլ լուռ էի՝ պարուրված խառը մտքերով ու հիշողություններով: Տեղեկությունները մեր ընկերոջ՝ Սամվել Հովսեփյանի մասին, որը մեկ ամսից ավելի Մոսկվայի մասնագիտացված հիվանդանոցներից մեկում պայքարում էր և բուժվում էր թագավարակի դեմ, ստանում և տղաներով իրար էինք փոխանցում գրեթե ամեն օր, և… քիչ էին հուսադրող լուրերը… Հիմա էլ… Չկա մեր «Մորուքավոր պրոֆեսորը»… Թվում է, աշխարհի մի մասը սելավը քշել-տարել է, և մենք՝ ես ու իմ ընկերները, անօգնական կանգնած ենք այդ վիհի եզրին…

Ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 28-ին, Գորիսի շջանի Մաղանջուղ (Այգեձոր) գյուղում: Ավարտել է հայրենի գյուղի 8-ամյա (1962), Գորիսի թիվ 2 միջն. (1966, ոսկե մեդալ) դպրոցները, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը (1971, տեսական ֆիզիկայի ամբիոն, գերազանցության դիպլոմ): 1973-1976 թթ. եղել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ: 1982-ին պաշտպանել է թեկնածուական թեզը, ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դասավանդել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում (1971-1973): 1976-ից աշխատել է ԵՊՀ-ին կից «Լազերային տեխնիկա» ԳԱ միավորումում. կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող, իսկ 1988-2005 թթ.՝ տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ: Զուգահեռաբար դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային էլեկտրոնիկայի և բյուրեղների աճի ամբիոնում: Եղել է «Լազերային Տեխնիկա» ԳԱ միավորման և ԵՊՀ մեծ գիտական խորհուրդների անդամ: 2005-ին տեղափոխվել է ՌԴ, աշխատել է գործարար կառույցներում, շուրջ երկու տասնամյակ Գերմանիայից ու Իտալայից ջեռուցման և սանտեխնիկայի համակարգեր ներկրող «ԱՐ-Սերվիս» ձեռնարկության (Մոսկվա) փոխտնօրենն էր:

Բառերով դժվար է նկարագրել Սամվել Հովսեփյանի արժանիքներն իբրև հայ մարդու, քաղաքացու, աշխատողի, ղեկավարի, գիտնականի, մանկավարժի, մասնագետի, ամուսնու, հոր, եղբոր, բարեկամի, ընկերոջ… Այդ ամենն արդեն քաղցր հուշ է… Ցավակցում ենք տիկնոջը՝ Գայանեին, որդուն՝ Վահագնին, բոլոր հարազատներին ու ընկերներին…

Երկնային արքայություն մահվան ճիրաններում տառապած մեր ընկերոջը…

 

Գագիկ Հայրումյան

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24