ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին

30.01.2023 14:33
1013

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների հնարավորության մասին՝ Եվրոպայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպերի ֆոնին։

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրությանը։

«ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին հնարավոր պատասխան ահաբեկչական հարձակումների մասին՝ Ստամբուլում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական ​​առաքելությունների կամ այլ վայրերի վրա, որտեղ արևմտյան երկրների քաղաքացիները շատ են այցելում»,- 1lurer-ի փոխանցմամբ՝ ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:

Դիվանագետները պարզաբանել են, որ հարձակումների ամենամեծ հավանականությունը Ստամբուլի Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ շրջաններում, Իսթիքլալ փողոցում է։

Դեսպանատունը հորդորել է ամերիկացիներին խուսափել մարդկանց մեծ կուտակումներից և զգոն լինել։ ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունը միաժամանակ նշել է, որ Թուրքիայի իշխանությունները զբաղվում են այդ հարցով։

Հունվարի 27-ին ևս Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում էր տարածել իր քաղաքացիների համար՝ նշելով, որ Եվրոպայում Ղուրանի այրման դեպքերից հետո մեծացել է ահաբեկչական գործողությունների հավանականությունը: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40