ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters

17.06.2026 16:48
332

ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագիրը նախատեսում է 300 միլիարդ դոլար ծավալով մասնավոր ներդրումային հիմնադրամի ստեղծում, ընդ որում՝ այդ գումարի ավելի քան կեսն արդեն ապահովված է ներդրողների պարտավորություններով։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հիմնադրամը կոչված է դառնալու տնտեսական խթան՝ կողմերի միջև վերջնական գործարքի ստորագրման համար։ Նշվում է, որ այս ֆինանսական մեխանիզմը չի ենթադրում պետական ֆինանսավորման կամ դրամաշնորհների օգտագործում, միջոցները կտրամադրվեն մասնավոր հատվածի կողմից։ Հրապարակման մեջ ասվում է, որ որպես ներդրողներ հանդես են գալիս ԱՄՆ-ի, Պարսից ծոցի երկրների, Ասիայի, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի ընկերությունները։

Գործակալության աղբյուրի համաձայն՝ հիմնադրամը կսկսի գործել միայն վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո։ Ակնկալվում է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կսահմանի գործընթացի կառուցվածքը առաջիկա 60 օրվա համար, որի ընթացքում հիմնադրամի ադմինիստրատորները կաշխատեն իրանական կողմի և ներդրողների հետ՝ նախագծերի պլանավորման ուղղությամբ։ Նախնական գնահատականների համաձայն՝ խոսքը էներգետիկայի, լոգիստիկայի, արտադրության և տրանսպորտի ոլորտներում ներդրումների մասին է։

Ըստ Reuters-ի տեղեկատվության՝ սկզբնապես Թեհրանը Վաշինգտոնից պահանջել էր 400 միլիարդ դոլար՝ որպես ռազմական վնասի փոխհատուցում, սակայն մերժում էր ստացել։ Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն մի մեխանիզմի շուրջ, որի դեպքում տարածաշրջանի երկրները կկարողանան մասնակցել վարկային գծերի կամ իրանական ենթակառուցվածքների վերականգնման ուղղակի ֆինանսավորման միջոցով։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաստատել է Իրանին Պարսից ծոցի պետությունների կողմից աջակցվող հիմնադրամից օգտվելու հնարավորություն տալու ծրագրի գոյությունը՝ Թեհրանի կողմից համաձայնագրի պահանջների կատարման պայմանով, ընդգծում է գործակալությունը։ Դրանց թվում, ըստ նրա, են միջուկային ծրագրի ապամոնտաժումը, հարստացված ուրանի պաշարների վերացումը և ստուգումների խիստ ռեժիմին համաձայնությունը։

Հրապարակման մեջ նշվում է, որ ներդրումային հիմնադրամը առանձին ֆինանսական կառույց է և կապված չէ պատժամիջոցների վերացման և Իրանի սառեցված սուվերեն ակտիվների ապաարգելափակման զուգահեռ բանակցային գործընթացի հետ։ Իրանը, որն ունի բնական գազի պաշարներով աշխարհում երկրորդ և նավթի պաշարներով չորրորդ տեղը, տասնամյակներ շարունակ գրեթե ուղղակի օտարերկրյա ներդրումներ չի ստացել պատժամիջոցների պատճառով, հիշեցնում է գործակալությունը։

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36