ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում ստեղծել 2020թ․-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործունեության վերաբերյալ զեկույց

08.07.2022 11:30
998

Ամերիկայի հայկական համագումարն աջակցում է 2023թ.-ի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության վավերացման ակտի համար առաջարկվող հիմնական փոփոխություններին։

«Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) լիովին աջակցում է 2023թ.-ի ֆինանսական տարվա (FY23) Ազգային պաշտպանության վավերացման ակտի (NDAA) H.R. 7900 Բանաձևի մի քանի հիմնական փոփոխություններին, ինչպես նաև երկկուսակցական մի նամակին, որն առաջնորդեցին կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի)՝ Գաս Բիլիրաքիսի (Հանրապետական, Ֆլորիդա) և Քերոլին Մալոնիի (Դեմոկրատ, Նյու Յորք) հետ միասին:

Ակնկալելով, որ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը կքննարկի FY23 NDAA-ն ամենից վաղ հաջորդ շաբաթվա ընթացքում` հուլիսի 5-ին Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովին ներկայացվեցին մի քանի հիմնական փոփոխություններ Կանոնների հանձնաժողովի նախագահ Ջեյմս ՄաքԳավերնի (Դեմոկրատ, Մասաչուսեթս), ինչպես նաև կոնգրեսականներ Թոնի Քարդենասի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեբի Դինգելի (Դեմոկրատ, Միչիգան), Ֆրենկ Փալոն կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից»,-ասված է համագումարի տարածած հայտարարության մեջ։

Հանձնաժողովի նախագահ Ջեյմս ՄաքԳավերնի փոփոխությունը փոփոխում է Կոնգրեսին ներկայացվող հաշվետվությունները՝ ըստ Մագնիտսկու գլոբալ մարդու իրավունքների հաշվետվողականության ակտի, որպեսզի դրանք ներառեն գործողություններ, ուղղված (1) անդրադառնալու պատժամիջոցային վարքագծի հիմքում ընկած պատճառներին և (2) պատժամիջոցի ենթարկված անձանց կամ սուբյեկտների համար հասնել դատական պատասխանատվության՝ ըստ համապատասխան իրավասությունների:

Կոնգրեսական Թոնի Քարդենասի երկկուսակցական փոփոխությունը, որին աջակցում են կոնգրեսականներ Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Դեյվիդ Վալադեոն (Հանրապետական, Կալիֆորնիա),  Զոի Լոֆգրենը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էնդի Լևինը (Դեմոկրատ, Միչիգան) և Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) կոչ է անում ստեղծել 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործունեության վերաբերյալ զեկույց, որը Կոնգրեսին կներկայացնի պաշտպանության նախարարը՝ պետքարտուղարի հետ խորհրդակցելով:

Կոնգրեսական Դեբի Դինգելի փոփոխությունը ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում պահանջում է հաշվետվություն, որը պարունակում է գնահատական Լիբանանում հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Լիբանան ցորենի ներմուծման դեֆիցիտի ազդեցության մասին՝ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժման պատճառով:

Կոնգրեսական Փալոնի երկկուսակցական փոփոխությունը, որը համահովանավորել են նաև կոնգրեսականներ Դեյվիդ Վալադեոն, Ջեկի Սփիրը, Զոի Լոֆգրենը, Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա), Դեյվիդ Սիսիլինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջուդի Չուն, Ռաջա Կրիշնամուրթին (Դեմոկրատ, Իլինոյս), Ադամ Շիֆը, Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գրեյս Մենգը (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Քանի Քանվեյն (Հանրապետական, Կալիֆոռնիա) արգելում է ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆինանսավորումը Ադրբեջանին 333 Բանաձևի «Գործընկերային կարողությունների ամրապնդման ծրագրի» միջոցով:

Կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից առաջարկված երկկուսակցական փոփոխությունը պահանջում է, որ Ադրբեջանը ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, ովքեր դեռ կալանավորված են 2020թ.-ի Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով:

Ըստ համագումարի տարածած հաղորդագրության, այս փոփոխությունը համահովանավորում են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփիրը, Ջեն Շաքաուսքին (Դեմոկրատ, Իլինոյս), Ջիմ Կոստան, Թոնի Քարդենասը, Դոն Բեյերը (Դեմոկրատ, Վիրջինիա), Թոմ Մալինովսկին (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռաջա Կրիշնամուրթին, Գաս Բիլիրաքիսը և Քեթրին Քլարկը (Դեմոկրատ, Մասաչուսեթս):

Կոնգրեսական Ջեքի Սփիրը երկու փոփոխություն է առաջարկել NDAA-ին: Առաջինը մի փոփոխություն է, որով արգելվում է ԱՄՆ անվտանգության աջակցության տրամադրումն Ադրբեջանի կառավարության պաշտպանության կամ անվտանգության ուժերին,մինչդեռ երկրորդը մի փոփոխություն է, որով կպահանջվի մանրամասն հաշվետվություն և հաշվետվողականություն։

Աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման դրույթներով Ադրբեջանին տրամադրվող ցանկացած աջակցության համար, ներառյալ «2020թ.-ի նոյեմբերի 11-ից Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակողական ուժի կիրառման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտման գնահատական»: Երկու փոփխություններն էլ սատարում են կոնգրեսականներ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա):

«Ամերիկայի հայկական համագումարը ուժգին սատարում է ճիշտ ժամանակին ներկայացված այս փոփոխություններին, ինչպես նաև երկկուսակցական նամակին, որը դեմ է Թուրքիային F-16-ների հնարավոր վաճառքին։ Բացի այդ, հաշվի առնելով Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը, որը անընդհատ սպառնում է Հայաստանին, և այն, որ ադրբեջանական ուժերը միտումնավոր խաթարում են հայ բնակչության կյանքն ու ապրուստը սահմանամերձ շրջաններում և Արցախում, չափազանց կարևոր է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների ոտնահարումների իր ցուցակի համար»,– հայտարարել է Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։

https://artsakhpress.am/

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21