ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև օգնություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

05.12.2023 10:56
711

ԱՄՆ կոնգրեսի վերին և ստորին պալատների 60 անդամներ Կոնգրեսի ղեկավարներին կոչ են արել անվտանգության աջակցություն ուղարկել Հայաստան և լրացուցիչ օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սենատոր Ալեքս Պադիլլայի և Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուի հեղինակած նամակը։

Կոնգրեսի երկու պալատների անդամները կոչ են անում 10 մլն դոլար հատկացնել Հայաստանի պաշտպանության ոլորտի ֆինանսավորման համար, ինչպես նաև լրացուցիչ օգնության օրինագծով նախատեսված մարդասիրական օգնության մի մասը հասանելի դարձնել Հայաստանի համար՝ բավարարելու 120 000 հայերի կարիքները, որոնք սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից և էթնիկ զտումներից հետո բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից։

«Այժմ, երբ Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևը վերափոխել է տարածաշրջանը՝ օգտագործելով ռազմական ուժ, մենք մտավախություն ունենք, որ նա համարձակություն է ձեռք բերել՝ նորից նման կերպ վարվելու։ Մենք հատկապես մտահոգված ենք, որ Ադրբեջանը կշարունակի իր ագրեսիան՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքը», - նշված է նամակում։

Կոնգրեսականներ նշում են նաև, որ Հայաստանը հատկապես խոցելի է դարձել, քանի որ «հեռացել է իր անվտանգության ավանդական երաշխավոր Ռուսաստանից՝ ավելի սերտ կապեր հետապնդելով արևմտյան ժողովրդավարությունների հետ»։

Ըստ կոնգրեսականների՝ Կովկասում ամերիկյան առաջնորդությունն անհրաժեշտ է՝ զսպելու Ադրբեջանի հերթական ագրեսիան և թույլ տալու հայերին պաշտպանել իրենց ժողովրդավարությունը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34