ԱՄՆ-ն դադարեցնում է օգնությունը Վրաստանի կառավարությանը

31.07.2024 20:46
610

Միացյալ Նահանգները դադարեցնում է 95 միլիոն դոլար կազմող օգնությունը Վրաստանի կառավարությանը, ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

Պետքարտուղարն ընդգծել է, որ հակաժողովրդավարական գործողությունները և «վրաց իշխանությունների կեղծ հայտարարություններն անհամատեղելի են Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության նորմերին»։

Բլինքենը միաժամանակ տեղեկացրել է, որ չնայած դադարեցնում են օգնությունը Վրաստանի կառավարությանը այս գործողությունների պատճառով, սակայն Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել ծրագրերին և գործողություններին, որոնք օգուտ են բերում վրաց ժողովրդին, անկախ լրատվամիջոցների և տնտեսական զարգացմանը։

Պետքարտուղարն ընդգծել է, որ երկու պետությունների միջև 32 տարվա գործընկերության ընթացքում ամերիկացի ժողովուրդը ավելի քան 6,2 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Վրաստանին՝ «օգնելու զարգացնել և ամրապնդել տնտեսությունը և ժողովրդավարական ինստիտուտները»:

  • Հունիսի 4-ին ստորագրված ու վաղվանից ուժի մեջ մտնող «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը վտանգի տակ է դրել Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու ձգտումները: Չնայած միջազգային գործընկերների կոչերին, երկրում ընթացող բողոքի ցույցերին, Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն։
  • Օրենքի ընդունումից հետո Բրյուսելը հայտարարեց, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։ Մինչ այդ էլ ԱՄՆ-ն էր չեղարկել վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ հայտարարելով, թե որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10