ԱՄՆ-ն պայմաններ է ստեղծում ՀՀ-ի և ՌԴ-ի կապերը խզելու համար․ Ջեյմս Օ՛Բրայեն

31.07.2024 11:57
770

ԱՄՆ-ը դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանին և Չինաստանին․ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Կենտրոնական Ասիայի երկրները աներևակայելի հարուստ են, և ներկայումս համաշխարհային շուկաներ մուտք գործելու նրանց միակ տարբերակները հիմնականում Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են: Եթե մենք կարողանանք ճանապարհ բացել, որն անցնում է Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա նրանք մուտք կունենան համաշխարհային շուկա և  ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից», – նշել է Օ’Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ունեցած ցուցմունքում:

Պետքարտուղարության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները ձգտում է օգնել երկրին անկախություն ձեռք բերել տնտեսական և էներգետիկ առումով։

«Այն էներգետիկ և տնտեսական առումով գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, մենք պետք է դիվերսիֆիկացնենք նրա քաղաքականությունը, որպեսզի Հայաստանը կարողանա անել այն համարձակ քայլերը, որոնց դրդում է երկրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի խզել կապերը Ռուսաստանի հետ»,- հավելել է  Օ’Բրայենը:

Նա պնդել է, որ հայ բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից։ Իր հերթին, ամերիկյան իշխանությունները պայմաններ են ստեղծում դրա համար, խոստովանել է Օ՛Բրայենը։
 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01